ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Օդային ճանապարհորդություն հղի կանանց համար
Ամենահաճախ հղիներից ստացվող հարցերից է՝ արդյո՞ք անվտանգ է ինքնաթիռով թռչելը հղիության ընթացքում։
Ճառագայթման վտանգ
Ինքնաթիռում ճառագայթման մակարդակը որոշ չափով բարձր է, սակայն, եթե ամսական թռիչքների քանակը չի գերազանցում 2–5-ը, այն համարվում է անվտանգ Ձեզ և Ձեր երեխայի համար։
Այնուամենայնիվ, հաճախ թռչող հղիների մոտ ճառագայթման և վաղաժամ ծննդաբերության ռիսկը մի փոքր բարձրանում է։
Սկաներների միջոցով անցնելու անվտանգություն
Հղիները կարող են անցնել սկաներների միջով, քանի որ կարճատև ճառագայթումը չի ունենում որևէ վնաս։
Նույնիսկ ռենտգենյան ճառագայթների վրա հիմնված սկաները ավելի անվտանգ են, քան ինքնաթիռով թռիչքը։
Թռիչքի արգելքներ
Թռիչքը արգելվում է այն հղիներին, ովքեր ունեն՝
Բարդություններով ընթացող հղիություն
Վաղաժամ ծննդաբերության բարձր ռիսկ
Հեշտոցային արյունահոսության բարձր ռիսկ
Արյան հեմոգլոբինի կամ մակարդելիության խնդիրներ (ցածր հեմոգլոբին)
Արգանդի պարանոցի անբավարարություն
Թռիչքի թույլատրելի ժամկետներ
Առաջին եռամսյակ (մինչև 12–14 շաբաթ) – խորհուրդ է տրվում խուսափել նույնիսկ կարճատև թռիչքներից
Լավագույն ժամանակահատված – հղիության երկրորդ եռամսյակ
Վերջնաժամկետներ՝
Առաջին հղիություն, մեկ պտուղ – մինչև 37 շաբաթ
Երկրորդ կամ երրորդ հղիություն, մեկ պտուղ – մինչև 35 շաբաթ
Զույգ կամ ավելի պտուղներով հղիություն – մինչև 32 շաբաթ



















