top of page

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Ի՞նչ է մայրության դպրոցը

Մայրության դպրոցը ապագա մայրիկների համար նախատեսված կրթական ծրագիր է, որը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում և համարվում է հղիության ընթացքում կարևոր ու անհրաժեշտ փուլ։ Շատ երկրներում այն դիտարկվում է որպես հղիության վարարման անբաժանելի բաղադրիչ։

Հղիության մասին իմանալը կնոջ կյանքում մեծ ուրախություն է, սակայն այդ պահին հաճախ ի հայտ են գալիս նաև անհանգստություն, վախեր և անորոշություն։ Մայրության դպրոցի դասընթացները օգնում են ապագա մայրիկներին հաղթահարել այդ զգացողությունները, գիտակցված և վստահ մոտեցում ձևավորել հղիությանը և լիարժեք վայելել այդ յուրահատուկ ինն ամիսները։

Դասընթացների ընթացքում տրամադրվում են գիտականորեն հիմնավորված, գործնական և անհրաժեշտ գիտելիքներ, որոնք պետք են յուրաքանչյուր հղի կնոջ՝ հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանի համար։

Մայրության դպրոցի կառուցվածքը

Մայրության դպրոցը բաղկացած է երկու հիմնական դասընթացից՝ ըստ հղիության փուլերի։

Առաջին դասընթաց

(հղիության առաջին և երկրորդ եռամսյակներ)

Այս փուլում քննարկվում են հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող հիմնական փոփոխությունները և առօրյա կյանքի հետ կապված կարևոր հարցերը՝

  • Հղիության ընթացքում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունները

  • Վիտամինների ընդունման անհրաժեշտությունն ու ցուցումները

  • Առողջ և անվտանգ սննդակարգ հղիության ընթացքում, ինչպես նաև խուսափելի սննդատեսակներ

  • Քաշի ավելացման նորմատիվ ցուցանիշները

  • Ֆիզիկական ակտիվություն և սպորտ՝ թույլատրելի սահմաններում

  • Սեռական կյանքի հնարավորությունը և անվտանգությունը հղիության ընթացքում

  • Մաշկի փոփոխությունների կանխարգելում՝ սպիտակ զոլեր, պիգմենտացիա

  • Ճանապարհորդություն հղիության ընթացքում՝ թույլատրելի պայմաններ

  • Արտաքին տեսքի խնամք՝
    գելլաք, մազերի ներկում, մազահեռացում, դիմահարդարում և այլ կոսմետիկ միջամտություններ

Երկրորդ դասընթաց

(հղիության երրորդ եռամսյակ)

Այս դասընթացը նվիրված է ծննդաբերությանն ու մայրությանը նախապատրաստմանը՝

  • Ծննդաբերությանը ճիշտ և գիտակցված նախապատրաստում

  • Ծննդաբերության սկիզբը և իրավիճակի ճիշտ գնահատում

  • Անհրաժեշտ իրեր ծննդատան համար

  • Ամուսնու կամ զուգընկերոջ ներկայությունը ծննդաբերության ընթացքում

  • Ծննդաբերության եղանակներ՝ բնական և վիրահատական

  • Ծննդաբերության ընթացքի և հնարավոր բարդությունների քննարկում

  • Ցավազրկման մեթոդներ ծննդաբերության ժամանակ

  • Կրծքով կերակրման հիմունքներ

  • Նորածնի խնամքի հիմնական կանոններ

  • Հետծննդաբերական շրջանի ճիշտ հարմարվողականություն՝ ֆիզիկական և հոգեբանական տեսանկյունից

    bottom of page