ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ
Վահանաձև գեղձը արտադրում է կարևոր թիրեոիդ հորմոններ՝ թիրոքսին (T4), եռյոդթիրոնին (T3) և կալցիտոնին, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի նորմալ գործունեության համար՝ ներառյալ վերարտադրողական համակարգը։
Թիրեոիդ հորմոնները կարևոր են դաշտանային ցիկլի և ձվազատման կարգավորման գործընթացում, ուստի դրանց անբավարարությունը կամ ավելցուկը կարող է ազդել հղիության պլանավորման և բնականոն վերարտադրողական ֆունկցիայի վրա։
Վահանաձև գեղձի սոնոգրաֆիայի ցուցումներ
Կանանց խորհուրդ է տրվում տարեկան կատարել սոնոգրաֆիա՝ հետևյալ դեպքերում.
Կանխարգելման նպատակով՝ տարին մեկ անգամ
Դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում
Անպտղության (հղիության բացակայություն ≥1 տարի, կանոնավոր սեռական կյանքով) դեպքում
Յոդի քանակի ոչ նորմալ ցուցանիշների հայտնաբերման դեպքում
Ընտանիքի անդամների մոտ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումների առկայության դեպքում
Ուլտրաձայնային հետազոտության առավելություններ
Անվնաս է և առանց հակացուցումների՝ հղիների և կերակրող մայրերի համար
Թույլ է տալիս վաղ փուլում հայտնաբերել կամ ժխտել այնպիսի խնդիրներ, որոնք կլինիկորեն դեռևս չեն արտահայտվել
Հետազոտությունը տևում է ընդամենը մոտ 20 րոպե
Հաճախ ապահովում է ճշգրիտ ախտորոշում՝ հնարավորություն ընձեռելով կանխարգելել հետագա բարդություններ



















