top of page

ՊՏՂԻ ԵՐՐՈՐԴ ՍԿՐԻՆԻՆԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

(26–28 շաբաթական)

Այս ժամանակահատվածում կատարվող ուլտրաձայնային հետազոտությունը հանդիսանում է հղիության կարևորագույն սկրինինգային հետազոտություններից երրորդը և նպատակ ունի համապարփակ գնահատել պտղի աճը, զարգացման աստիճանը և հղիության հնարավոր ռիսկերը։

Ուլտրաձայնային հետազոտության ընթացքում իրականացվող հիմնական հետազոտությունները

  • Պտղի նեյրոսոնոգրաֆիա
    Գլխուղեղի մանրակրկիտ հետազոտություն՝ անոմալիաների հայտնաբերման կամ ժխտման համար։

  • Պտղի էխոկարդիոգրաֆիա
    Սրտի կառուցվածքի մանրակրկիտ ուսումնասիրություն՝ բնածին արատների վաղ հայտնաբերման կամ բացառման նպատակով։

  • Դոպլեր հետազոտություն

    • Արյան հոսքի գնահատում պտղի և մոր միջև՝ ընկերքի և պտղի անոթներում արյան հոսքի արագության չափմամբ։

    • Միայն դոպլեր օգտագործելը բավարար չէ ախտորոշման համար. այն առավել արդյունավետ է, երբ համակցվում է մանրակրկիտ ուլտրաձայնային հետազոտության հետ։

    • Օգնում է գնահատել պտղի սնուցման խանգարումները, կանխատեսել պրեէկլամպսիայի զարգացումը և հայտնաբերել սրտի արատները։

  • Օրգանոգենեզ
    Ներքին օրգանների՝ հետանցքի, սեռական օրգանների, աղիների, ստամոքսի, լյարդի, լեղապարկի, երիկամների, միզապարկի, կրծքավանդակի մանրակրկիտ ուսումնասիրություն՝ անոմալիաների հայտնաբերման կամ ժխտման համար։

  • Վերին և ստորին վերջույթների հետազոտություն
    Մատների հաշվարկ և վերջույթների զարգացման գնահատում՝ անոմալիաների հայտնաբերման կամ բացառման նպատակով։

  • Պտղի 3D և 4D պատկերներ
    Տրամադրվում է դիրքով պայմանավորված, թույլ է տալիս իրական ժամանակում տեսնել պտղի շարժումները և կառուցվածքը։

  • Ամնիոտիկ հեղուկի քանակի գնահատում
    Նորմալ ցուցանիշը ապահովում է պտղի շարժունակությունը և առողջ զարգացումը։

  • Պտղի քաշի և աճի գնահատում
    Օգնում է հետևել պտղի բնականոն զարգացումին և աճի դինամիկային։

  • Պլասենտայի դիրքի գնահատում
    Ստուգվում է, որ պլասենտան չի ծածկում արգանդի պարանոցը (placenta previa), ինչը կարող է առաջացնել արյունահոսություն։

  • Վաղաժամ ծննդաբերության ռիսկի գնահատում
    Կատարվում է արգանդի պարանոցի երկարության չափում՝ նորմա ≥ 3.0 սմ։

    bottom of page