ՈՐՈՎԱՅՆԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ
Որովայնի օրգանների սոնոգրաֆիան հանդիսանում է ամենակարևոր և հիմնարար ախտորոշիչ հետազոտություններից մեկը։ Այն թույլ է տալիս գնահատել օրգանիզմի ներքին վիճակը ամբողջական և համակարգված մոտեցմամբ։
Ցավոք, դեռևս տարածված է սխալ ընկալում, թե որովայնի խոռոչի օրգաններն ու փոքր կոնքի օրգանները միմյանց հետ ֆունկցիոնալորեն կապված չեն։ Ժամանակակից բժշկությունը հստակորեն հերքում է այս մոտեցումը։
Մասնագիտական մոտեցում և միջազգային փորձ
Կան մասնագետներ, որոնք շարունակում են կարծել, թե որովայնի և փոքր կոնքի օրգանները պետք է հետազոտվեն առանձին՝ որպես միմյանցից անկախ համակարգեր։
Միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետներից ոչ մեկը չի սահմանափակվում միայն փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտությամբ։ Նրանց համար որովայնի օրգանների սոնոգրաֆիան հանդիսանում է նույնքան կարևոր և անբաժանելի փուլ։
Ժամանակն է աստիճանաբար հրաժարվել այն կարծրատիպից, որ այս երկու հետազոտությունները կապ չունեն միմյանց հետ։
Համակցված հետազոտության տրամաբանությունը
Ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը պետք է դիտարկել որպես որովայնի սոնոգրաֆիայի տրամաբանական շարունակություն, և հակառակը։
Որովայնի ուլտրաձայնային հետազոտությունը ցանկալի է իրականացնել յուրաքանչյուր ներհեշտոցային հետազոտության ընթացքում՝ անկախ առաջնային գանգատներից։
Այս համապարփակ մոտեցման շնորհիվ հնարավոր է
փոքր կոնքի օրգանների պաթոլոգիաների հայտնաբերում
միաժամանակ բացահայտել նաև որովայնի օրգանների թաքնված կամ ուղեկցող պաթոլոգիաներ, որոնք հաճախ կլինիկորեն չեն արտահայտվում։



















