top of page

ՊՏՂԻ ԵՐԿՐՈՐԴ ՍԿՐԻՆԻՆԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Պտղի երկրորդ սկրինինգային ուլտրաձայնային հետազոտությունը իրականացվում է հղիության 18–22 շաբաթականում և հանդիսանում է հղիության ընթացքի ամենակարևոր ախտորոշիչ փուլերից մեկը։

Էքսպերտային սկրինինգ մեր կենտրոնում

Մեր կենտրոնում իրականացվում է էքսպերտային մակարդակի երկրորդ սկրինինգային հետազոտություն, որը, բացի բազային ուլտրաձայնային գնահատումից, ներառում է նաև՝

  • պտղի սրտի մանրակրկիտ էխոկարդիոգրաֆիա,

  • պտղի գլխուղեղի 3D նեյրոսոնոգրաֆիա։

Այս համակցված մոտեցումը թույլ է տալիս բարձր հավաստիությամբ բացառել կամ հայտնաբերել պտղի սրտի և գլխուղեղի զարգացման զգալի թվով բնածին անոմալիաներ։

Հետազոտության ընթացքում իրականացվում է

  • Պտղի նեյրոսոնոգրաֆիա
    Գլխուղեղի մանրակրկիտ հետազոտություն՝ կենտրոնական նյարդային համակարգի զարգացման գնահատման և հնարավոր անոմալիաների հայտնաբերման կամ ժխտման նպատակով։

  • Պտղի էխոկարդիոգրաֆիա
    Սրտի կառուցվածքի, խոռոչների և հիմնական անոթների մանրամասն ուսումնասիրություն՝ բնածին սրտային արատների վաղ հայտնաբերման կամ բացառման համար։

  • Ներքին օրգանների հետազոտություն

    • ստամոքս

    • երիկամներ

    • միզապարկ
      Անատոմիական կառուցվածքի և զարգացման գնահատում՝ անոմալիաների հայտնաբերման կամ ժխտման նպատակով։

  • Ամնիոտիկ հեղուկի քանակի գնահատում
    Նորմալ ցուցանիշ՝ AFI ≈ 17։

  • Պլասենտայի դիրքի գնահատում
    Ստուգվում է՝ արդյոք պլասենտան չի ծածկում արգանդի պարանոցը (placenta previa), ինչը կարող է առաջացնել հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ արյունահոսություն։

  • Վերին և ստորին վերջույթների հետազոտություն
    Ոսկրային կառուցվածքի և վերջույթների ձևավորման գնահատում՝ հնարավոր անոմալիաների ժխտման կամ հայտնաբերման համար։

  • Վաղաժամ ծննդաբերության ռիսկի գնահատում
    Կատարվում է արգանդի պարանոցի երկարության չափում։

  • Պտղի 3D և 4D պատկերների ստացում
    Տրամադրվում է պտղի դիրքից կախված։

    bottom of page