top of page

ՀՂԻՈՒԹՅԱՆ ՏՈԿՍԻԿՈԶ

Տոքսիկոզ՝ առաջին եռամսյակում

Առաջին եռամսյակում հղիության ընթացքում հաճախ նկատվող երևույթներից մեկը տոքսիկոզն է։

Ախտանիշներ

Տոքսիկոզի ամենատարածված դրսևորումները՝

  • Սրտխառնոց

  • Գլխապտույտ՝ արթնանալուց հետո (թույլից մինչև խիստ արտահայտված)

Տոքսիկոզը սովորաբար սկսվում է հղիության 5 շաբաթականից և տևում մինչև մոտ 14–18 շաբաթ։

Տոքսիկոզի պատճառները

Առանց լիակատար պարզաբանված մեխանիզմի, հնարավոր պատճառներն են՝

  • Հղիության հորմոնների ազդեցությունը օրգանիզմի վրա

  • Գենետիկ նախատրամադրվածություն

  • Հոգեբանական գործոններ (բարձր զգայունություն, հուզականություն)

Տոքսիկոզի թեթև դրսևորումները սովորաբար բուժում չեն պահանջում։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ արտահայտված տոքսիկոզ ունեցող կանանց մոտ վիժման ռիսկը փոքր է, ինչը կապված է հորմոնների բարձր արտադրության հետ։ Սակայն տոքսիկոզի բացակայությունը նույնպես համարվում է նորմալ առողջ հղիության նշան։

Տոքսիկոզի թեթևացման միջոցներ

  • Արթնանալուց 10–15 րոպե առաջ, մինչ մահճակալից վեր կենալը, ուտեք որևէ փոքր բան

  • Սնվել հաճախակի՝ օրական 5 անգամ, փոքր չափաբաժիններով (2–3 ժամը մեկ)

    • Սնունդը պետք է լինի ցածր յուղայնությամբ, սպիտակուցներով և ածխաջրերով հարուստ

  • Ջրի մեջ ավելացրեք կիտրոն կամ անանուխ

  • Ուտելուց հետո լվանալ ատամները՝ բերանի խոռոչի թարմություն ապահովելու համար

  • Օգտագործեք կոճապղպեղ (թարմ կամ փոշի)

  • Օգտագործեք վիտամին B6՝ բժշկի ցուցումով

  • Հաճախ այցելեք յոգայի դասընթացներ

  • Գնացեք զբոսանք, շնչեք մաքուր օդ՝ հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք բնության գրկում

Ինչից պետք է խուսափել

  • Չուտել չափից շատ կամ մնալ սոված

  • Սնունդը կծու կամ բարձր յուղայնությամբ

  • Շաքարավազի ու քաղցրի չափից շատ օգտագործում

  • Ուտելուց անմիջապես հետո պառկելը

Եթե նշված միջոցները չեն օգնում, անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։

Կարևոր խորհուրդներ

  • Սովորաբար բոլոր տհաճ զգացումները անցնում են հղիության երկրորդ եռամսյակում

  • Փորձեք հնարավորինս վայելել Ձեր կարգավիճակը և ներդաշնակ լինել Ձեր մարմնով

    bottom of page