ՊՏՂԻ ԴՈՊԼԵՐ
Հղիության 26–28 շաբաթականում իրականացվող ուլտրաձայնային հետազոտությունը հանդիսանում է հղիության ընթացքում կատարվող երրորդ կարևորագույն սկրինինգային հետազոտությունը։ Այն ուղղված է պտղի ամբողջական զարգացման, ներքին օրգանների վիճակի և մոր–պտուղ համակարգի ճիշտ աշխատանքի գնահատմանը։
Ուլտրաձայնային հետազոտության ընթացքում կատարվում է
Պտղի նեյրոսոնոգրաֆիա
Գլխուղեղի մանրակրկիտ հետազոտություն՝ կենտրոնական նյարդային համակարգի զարգացման գնահատման և հնարավոր անոմալիաների հայտնաբերման կամ ժխտման նպատակով։Պտղի էխոկարդիոգրաֆիա
Սրտի կառուցվածքի և խոռոչների մանրամասն ուսումնասիրություն՝ բնածին սրտային արատների վաղ հայտնաբերման կամ բացառման համար։Դոպլեր հետազոտություն
Գնահատվում է արյան հոսքը մոր և պտղի միջև՝ չափելովընկերքի անոթներում
պտղի անոթներում
արյան հոսքի արագությունն ու բնույթը։
⚠️ Միայն դոպլեր հետազոտություն չի իրականացվում, քանի որ առանց մանրակրկիտ ուլտրաձայնային գնահատման այն չունի ախտորոշիչ արժեք։ Դոպլեր հետազոտությունը հնարավորություն է տալիս․
կանխատեսել պրեէկլամպսիայի զարգացումը
հայտնաբերել պտղի սնուցման խանգարումները
օբյեկտիվորեն գնահատել պտղի ընդհանուր վիճակը
նպաստել սրտային արատների հայտնաբերմանը կամ ժխտմանը
Օրգանոգենեզ
Ներքին օրգանների մանրակրկիտ հետազոտություն՝հետանցք
սեռական օրգաններ
աղիներ
ստամոքս
լյարդ և լեղապարկ
երիկամներ և միզապարկ
կրծքավանդակի օրգաններ
բնածին անոմալիաների հայտնաբերման կամ բացառման նպատակով։
Վերին և ստորին վերջույթների հետազոտություն
Ոսկրերի կառուցվածքի գնահատում, մատների հաշվարկ և անոմալիաների ժխտում կամ հայտնաբերում։Պտղի 3D և 4D պատկերների տրամադրում
Կատարվում է պտղի դիրքից կախված։Ամնիոտիկ հեղուկի քանակի գնահատում
Պտղի քաշի և աճի գնահատում
Պլասենտայի դիրքի գնահատում
Ստուգվում է՝ արդյոք պլասենտան չի ծածկում արգանդի պարանոցը (placenta previa), որը կարող է հանգեցնել հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ արյունահոսության։Վաղաժամ ծննդաբերության ռիսկի գնահատում
Չափվում է արգանդի պարանոցի երկարությունը։
Նորմալ ցուցանիշը՝ ավելի քան 3.0 սմ։
Եզրակացություն
26–28 շաբաթական երրորդ սկրինինգային հետազոտությունը հանդիսանում է պտղի առողջության, զարգացման և հղիության անվտանգ շարունակության կարևորագույն փուլ։ Ժամանակին և որակյալ իրականացված հետազոտությունը թույլ է տալիս կանխատեսել հնարավոր բարդությունները և ապահովել հղիության ճիշտ վարում։



















