ՊՏՂԻ 3D ՍՈՆՈԳՐԱՖԻԱ
Պտղի 3D գունավոր լուսանկար ստանալու համար անհրաժեշտ է, որ պտուղը լինի հարմար և տեսանելի դիրքում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։
3D և 4D-ի տարբերությունը
3D – պտղի գունավոր լուսանկար
4D – պտղի վիդեո, որտեղ երևում են շարժումները
Պարզ տարբերություն՝ 3D-ն նկար է, 4D-ն՝ վիդեո
Առավելություններ
3D լուսանկարի հակառակ կողմում տպագրվում է պտղի սեռը գեղեցիկ ձևաչափով
3D լուսանկարները տպված տարբերակով տրամադրվում են Ձեզ
Վիդեոները ուղարկվում են Ձեր էլեկտրոնային հասցեին
Ե՞րբ կարելի է կատարել 3D լուսանկար
3D լուսանկար հնարավոր է ստանալ հղիության յուրաքանչյուր ժամկետում, նույնիսկ առաջին ուլտրաձայնային հետազոտության ընթացքում՝ 5–6 շաբաթական։
Ունենալով 3D լուսանկարներ տարբեր ժամանակներում՝ կարող եք հետևել պտղի աճին և զարգացմանը շաբաթ առ շաբաթ։
Հավելյալ վճար
Մեր կենտրոնում 3D լուսանկար տրամադրվում է անվճար, եթե պտուղը գտնվում է հարմար դիրքում և հնարավոր է ստանալ հստակ նկար։
3D լուսանկարը ներառված է Ձեր հետազոտության արժեքում։
Միայն 3D լուսանկար ստանալ առանց մանրակրիտ ուլտրաձայնային հետազոտության չի կարելի։



















