top of page

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

Աշխարհում կանանց մոտ ամենահաճախ հանդիպող առողջական խնդիրների շարքին են պատկանում կրծքագեղձի հիվանդությունները։ Տարեցտարի վիճակագրությունը ցույց է տալիս դրանց երիտասարդացում և հաճախականության աճ, ինչը դարձնում է վաղ ախտորոշումն ու կանխարգելումը առաջնահերթ կարևորություն ունեցող քայլեր։

Ինչպե՞ս կանխել կրծքագեղձի հիվանդությունները

Կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի սոնոգրաֆիա (ուլտրաձայնային հետազոտություն) հետևյալ դեպքերում․

  • Տարեկան մեկ անգամ՝ կանխարգելիչ նպատակներով

  • Հղի կանանց և կերակրող մայրերին

  • Անպտղության դեպքում
    (երբ հղիություն չի գրանցվում ≥ 1 տարի՝ կանոնավոր սեռական կյանքի պայմաններում, առանց հակաբեղմնավորման)

  • Եթե նկատվել է

    • կրծքագեղձի չափի կամ արտաքին տեսքի փոփոխություն

    • ուռածություն, ցավ

    • շոշափելի գոյացություն

  • Եթե առկա է արտադրություն պտուկներից ոչ հղի և չկերակրող կանանց մոտ

  • Եթե նախկինում կատարվել է կրծքագեղձի վիրահատություն (կուրծքը պահպանված է)

  • Կրծքագեղձի հարվածների կամ տրավմաների դեպքում

  • Հորմոնալ խանգարումների առկայության դեպքում

Կրծքագեղձի սոնոգրաֆիայի առավելությունները

  • ✔ Արագ և անցավ հետազոտություն է

  • ✔ Չունի հակացուցումներ

  • Թույլատրված է հղի կանանց և կերակրող մայրերին

  • ✔ Արդյունավետ և ճշգրիտ մեթոդ է տարբեր գոյացությունների գնահատման համար

  • ✔ Թույլ է տալիս վաղ փուլում հայտնաբերել կամ ժխտել հնարավոր ախտահարումները

  • ✔ Հայտնաբերում է նույնիսկ այն փոփոխությունները, որոնք դեռևս կլինիկորեն չեն արտահայտվել

  • ✔ Դոպլեր հետազոտության միջոցով հնարավոր է գնահատել արյան հոսքը

    • չարորակ գոյացությունների դեպքում հաճախ նկատվում է արտահայտված արյան սնուցում

  • ✔ Թույլ է տալիս տարբերակել բարորակ և չարորակ գոյացությունները

  • ✔ Ժամանակին և ճիշտ կատարված սոնոգրաֆիան կարող է կանխել բարդ վիրահատությունների անհրաժեշտությունը

    bottom of page