top of page

ՊՏՂԻ ԱՌԱՋԻՆ ՍԿՐԻՆԻՆԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Հղիության 12–14 շաբաթների սկրինինգային ուլտրաձայնային հետազոտություն

Հղիության 12–14 շաբաթականում կատարվում է առաջին և ամենակարևոր սկրինինգային ուլտրաձայնային հետազոտությունը, որը հանդիսանում է հղիության հետագա ճիշտ վարման հիմքը։

Որո՞նք են տվյալ հետազոտության հիմնական նպատակները

  • Հղիության ժամկետի ճշգրտում
    Գնահատվում է՝ արդյոք կնոջ վերջին դաշտանով հաշվարկված հղիության ժամկետը համապատասխանում է պտղի ուլտրաձայնային չափսերին։

  • Պտղի աճի և զարգացման գնահատում
    Հաստատվում է, որ հղիությունը զարգացող է և համապատասխանում է տվյալ հեստացիոն ժամկետին։

  • Պոչուկ–գագաթային երկարության (CRL) չափում
    Տվյալ ժամկետում պտղի երկարությունը սովորաբար կազմում է 45–85 մմ։

  • Բազմապտուղ հղիության հայտնաբերում
    Որոշվում է՝ հղիությունը մեկպտուղ է, թե բազմապտուղ։
    Բազմապտուղ հղիության դեպքում պարտադիր է պարզել՝

    • մոնոխորիալ է, թե

    • դիխորիալ,
      քանի որ հղիության ժամկետի մեծացման հետ տարբերակումը զգալիորեն դժվարանում է։

  • Արգանդի պարանոցի երկարության չափում
    Կատարվում է պարանոցային անբավարարության վաղ կանխարգելման նպատակով։
    Նորմալ համարվում է ≥ 3 սմ երկարություն։

  • Արգանդային զարկերակների դոպլեր հետազոտություն
    Որոշվում է ռեզիստենտականության ինդեքսը՝ պլացենտացիայի և արյան հոսքի գնահատման համար։

  • Խոշոր քրոմոսոմային անոմալիաների և բնածին արատների ժխտում/հայտնաբերում
    Հետազոտությունը հնարավորություն է տալիս վաղ փուլում բացառել կյանքի հետ անհամատեղելի կամ ծանր արատները։

  • Վերին և ստորին վերջույթների գնահատում
    Ուսումնասիրվում են վերջույթների ոսկրերը, հաշվվում են ձեռքերի և ոտքերի 10 մատները։

  • Գլխուղեղի հետազոտություն
    Գնահատվում է գլխուղեղի կառուցվածքը և զարգացման աստիճանը տվյալ ժամկետին համապատասխան։

  • Ողնաշարի պարտադիր գնահատում
    Կատարվում է բնածին անոմալիաների բացառման նպատակով։

  • Ներքին օրգանների և որովայնի առաջային պատի հետազոտություն
    Թույլ է տալիս վաղ հայտնաբերել որովայնային պատի դեֆեկտները։

  • Քիթ–շրթունքային եռանկյան գնահատում
    Հայտնաբերվում կամ ժխտվում են դեմքի բնածին արատները՝

    • գայլի երախ

    • նապաստակի շուրթ

Եզրահանգում

12–14 շաբաթական սկրինինգային ուլտրաձայնային հետազոտությունը պարզապես ստուգում չէ, այլ հղիության անվտանգության և առողջ ընթացքի կարևորագույն փուլ։ Ճիշտ և ժամանակին իրականացված հետազոտությունը թույլ է տալիս վաղ ախտորոշել խնդիրները և ապահովել հղիության առավել անվտանգ վարում։

    bottom of page