top of page

ՊՏՂԻ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԸ

Յուրաքանչյուր հղի անհամբեր սպասում է, թե երբ կզգա պտղի առաջին խաղը։ Ահա հիմնական տեղեկությունները այս հետաքրքիր թեմայի մասին։

Պտղի շարժումների փուլերը

  • 7–8 շաբաթական
    Պտուղը սկսում է կատարել առաջին շարժումները։ Այդ ընթացքում ձևավորվում են մկանային կծկումներ՝ ի պատասխան նյարդային ազդակների։ Շարժումները դեռ շատ պարզունակ են և մայրն այդ փուլում դեռ չի կարող զգալ դրանք։

  • 10 շաբաթական
    Պտուղը շարժվում է ավելի ակտիվ, հանդիպելով արգանդի պատերին՝ փոխում է շարժումների ուղղությունը։ Դրանք դեռ փոքր են և մայրն ավելի հաճախ չի զգում։

  • Առաջին հղիություն՝ 20–21 շաբաթական
    Ըստ վիճակագրության, առաջին հղիության դեպքում մայրն սկսում է զգալ պտղի շարժումները այս շրջանում։

  • Երկրորդ/երրորդ և ավելի հղիություն՝ 16–18 շաբաթական
    Ավելի զգայուն կանայք պտղի շարժումները կարող են զգալ ավելի շուտ։

  • 24 շաբաթական
    Մայրն արդեն լիարժեք զգում է պտղի շարժումները և դիրքի փոփոխությունները։

Պտղի ակտիվության նշանակությունը

  • Պտուղը սկսում է «շփվել» մոր հետ՝ արձագանքելով ձայնին, երաժշտությանը և մոր հուզական վիճակին։

  • Շարժումների հաճախականությունը սովորաբար կազմում է 4–8 հարված մեկ ժամում, բացառությամբ քնի ժամանակ։

  • 32 շաբաթականից սկսած, պտղի քաշի մեծացման հետ ակտիվությունը աստիճանաբար նվազում է, սակայն շարժումների ինտենսիվությունը մնում է նույնը։

Մայրի զգացողությունները

  • Շատ կանայք պտղի առաջին շարժումները նկարագրում են որպես «թռչող թիթեռների» կամ «լողացող ձկների» զգացում որովայնում։

  • Պտղի շարժումները կախված են մոր տրամադրությունից․ եթե մայրը մտահոգված է կամ ուրախ, երեխան կարող է ավելի ակտիվ լինել։

Պտղի ակտիվությունը պայմանավորված է

  • Հանգստի ժամանակ՝ պտուղը ակտիվ է, իսկ երբ մայրը զբաղված է, պտուղը հանգստանում է։

  • Սնվելուց հետո, հատկապես քաղցր սնունդ ընդունելուց հետո, արյան գլյուկոզայի բարձրացումը մեծացնում է պտղի շարժումները։

Երբ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ

Եթե պտղի շարժումները տևական ժամանակ բացակայում են կամ թույլ են արտահայտված, պետք է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի։

    bottom of page