ԿԱՐԴԻՈՏՈԿՈԳՐԱՖԻԱ
ԿՏԳ-ն նախածննդյան ախտորոշման մեթոդ է, որը հիմնված է դոպլերի սկզբունքի վրա։
Հետազոտության ընթացքում հատուկ սենսորները գրանցում են՝
պտղի սրտի բաբախը,
պտղի շարժումները,
արգանդի կծկումները,
և տեղեկատվությունը արտացոլվում է թղթե ժապավենի վրա։
ԿՏԳ-ի նշանակությունը
ԿՏԳ-ն ապահովում է մատչելի, բարձր տեղեկատվական արժեքով և ապահով գնահատում պտղի վիճակի համար։
Այն հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն որոշել երեխայի առողջական վիճակը՝ հիմնվելով սրտի զարկերի հաճախականության վրա։
Ծննդաբերության ընթացքում ԿՏԳ-ն օգնում է գնահատել արգանդի կծկումների ուժգնությունն ու հաճախականությունը, ինչը կարևոր է ծննդաբերության անվտանգ ընթացքի համար։
ԿՏԳ-ի ցուցումներ
Բոլոր հղիների համար՝ հղիության 30 շաբաթից սկսած՝ 10–14 օրը մեկ,
36 շաբաթականից՝ շաբաթը մեկ անգամ,
Անհանգստության կամ պտղի դանդաղ շարժումների դեպքում՝ ԿՏԳ իրականացվում է ուլտրաձայնային հետազոտության և դոպլերոմետրիայի հետ համատեղ, բժիշկի ցուցումով։
ԿՏԳ-ի ընթացակարգ
Հետազոտությունը կատարվում է պառկած կամ կողքով պառկած դիրքում,
Սենսորները հարմարեցվում են որովայնին,
Հետազոտության տևողությունը կազմում է 15–20 րոպե։
Մեր կլինիկայում ԿՏԳ-ն իրականացվում է առանձնացված, գեղեցիկ սենյակում, որտեղ հնարավոր է ամուսնու ներկայությունը։
Այս ընթացքում դուք կարող եք հանգիստ լսել ձեր երեխայի սրտի բաբախյունը և վայելել հղիության յուրահատուկ պահերը։



















