ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻՆ
1. Անհրաժե՞շտ են արդյոք հակաբիոտիկները վիրուսային վարակների դեպքում։
- Հակաբիոտիկները վիրուսային վարակների ժամանակ ցուցված չեն , քանի դեռ չկա երկրորդային բակտերիալ ինֆեկցիա .
2. Երեխաների ջերմիջեցման առաջին ընտրության դեղորա՞յքը ։
- Պարացետամոլ
- Իբուպրոֆեն
3. Ո՞ր տարիքից են անհրաժեշտ պատվաստումները։
- Պատվաստումները սկսվում են նորածնային տարիքից ՝ կյանքի առաջին 24-48 ժամերից ։
4. Վիտամին D-ի նշանակությունը երեխաների համար ։
- Վիտամին D-ն կանխում է երեխաների մոտ այնպիսի լուրջ հիվանդության զարգացում, ինչպիսին է Վիտամին D դեիֆիցիտային ռախիտը, այսինքն նպաստում է երեխաների ոսկրային համակարգի նորմալ զարգացմանը ։
5. Հնարավոր է՞ կանխարգելել սեզոնային շնչառական վարակները ։
- Սեզոնային շնչառական վարակները ամբողջական կանխարգելել հնարավոր չէ, սակայն կան որոշակի միջոցառումներ , որոնք նպաստում են նրանց տարածման նվազեցմանը ՝ մասնավորապես երեխաների մոտ հիգիենայի ապահովումը , ձեռքերի հիգիենան , փակ տարածքների հաճախակի օդափոխությունը ։



















