ՀՂԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ
Առաջին եռամսյակ (մինչև 14 շաբաթ)
Հետազոտություններ 6–14 շաբաթականում
Ուլտրաձայնային հետազոտություն (6–8 շաբաթ)
Նպատակները՝հաստատել հղիության զարգացող լինելը,
համոզվել, որ հղիությունը գտնվում է արգանդի խոռոչում։
Արյան բիոքիմիական հետազոտություն (11 շաբաթ)
հղիության հորմոնների լաբորատոր որոշում՝ PAPP-A և free β-HCG։
Առաջին կոմբինացված սկրինինգային ՈՒՁՀ (12–14 շաբաթ)
իրականացվում է Astraia ծրագրով,
քրոմոսոմային հիվանդությունների և զարգացման արատների հայտնաբերում կամ ժխտում։
3D / 4D լուսանկարների տրամադրում
Ամբողջական լաբորատոր հետազոտություններ
Երկրորդ եռամսյակ
Հետազոտություններ 15–18 շաբաթականում
Թերապևտի խորհրդատվություն
Հղիի ԷՍԳ (էլեկտրասրտագրություն)
Մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն
Պտղի աճի և զարգացման գնահատում ՈՒՁՀ միջոցով
Հետազոտություններ 21–24 շաբաթականում
Երկրորդ եռամսյակի սկրինինգային ուլտրաձայնային հետազոտություն
Նեյրոսոնոգրաֆիա (պտղի գլխուղեղի մանրակրկիտ հետազոտություն)
Օրգանոգենեզ՝ պտղի ներքին օրգանների զարգացվածության գնահատում
Մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն
Հետազոտություններ 26–28 շաբաթականում
Պտղի նեյրոսոնոգրաֆիա՝ ուղեղի կառուցվածքի և հնարավոր անոմալիաների գնահատում
Էխոկարդիոգրաֆիա՝ պտղի սրտի մանրակրկիտ հետազոտություն
Օրգանոգենեզ՝
ստամոքս,
երիկամներ,
միզապարկ,
վերին և ստորին վերջույթներ
Դոպլեր հետազոտություն՝
մայր–պտուղ արյան հոսքի գնահատում,
ընկերքի և պտղի անոթներում արյան հոսքի արագության չափում
3D / 4D լուսանկարների տրամադրում (պտղի դիրքից կախված)
Երրորդ եռամսյակ (29–40 շաբաթ)
Հետազոտություններ 30 շաբաթականում
Երկրորդ ամբողջական լաբորատոր հետազոտություններ
Անաշխատունակության թերթիկի տրամադրում
ԿՏԳ (կարդիոտոկոգրաֆիա)
Մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն
Հետազոտություններ 32–36 շաբաթականում
ԿՏԳ՝ յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ
36 շաբաթականում՝
վերջին ուլտրաձայնային հետազոտություն,
անհրաժեշտ լաբորատոր ցուցանիշների վերահսկում (ԱԸՀ, ՄԸՀ)
Հետազոտություններ 37–40 շաբաթականում
ԿՏԳ՝ շաբաթը մեկ անգամ
Հոգեբանական աջակցություն և ծննդաբերության համալիր նախապատրաստում



















