top of page

ՀՂԻՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

Հղիությունն ու ծննդաբերությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում առանձնահատուկ, միևնույն ժամանակ պատասխանատու և վճռորոշ փուլ են։ Այս շրջանը պահանջում է առավելագույն ուշադրություն, հետևողական խնամք և անհատական մոտեցում։ Հղիությունը կնոջ օրգանիզմի համար լուրջ մարտահրավեր է, որը, սակայն, ապագա մայրիկին պարգևում է հրաշքի սպասում, ներքին գեղեցկություն և անփոխարինելի բերկրանք։

Այս կարևորագույն փուլերի հաջող ընթացքը մեծապես կախված է հղիության և ծննդաբերության ճիշտ, գրագետ և ժամանակակից կազմակերպումից։

Ինչո՞ւ ընտրել հենց մեր կլինիկան

Մեր կենտրոնը առաջարկում է հղիության համապարփակ և վստահելի վարում՝ հիմնված մասնագիտական փորձի, նորագույն տեխնոլոգիաների և մարդակենտրոն մոտեցման վրա։

Մեր առավելությունները

  • Յուրահատուկ միջավայր, որը լիովին տարբերվում է կարծրատիպային բժշկական կենտրոնների պատկերացումից

  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր հղիի նկատմամբ

  • Առաջատար մանկաբարձ-գինեկոլոգների կողմից հղիության ընթացքի կազմակերպում և վերահսկում

  • Նեղ մասնագետների խորհրդատվություն ըստ անհրաժեշտության

  • Հղիության վարում ժամանակակից ուղեցույցների և միջազգային արձանագրությունների համաձայն

  • Նորագույն սարքավորումներով իրականացվող հետազոտություններ

  • Անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների իրականացում նույն կենտրոնում

  • Զուգընկերոջ ներկայության հնարավորություն հետազոտությունների ընթացքում

  • Հղիության նորմալ ընթացքի դեպքում՝ ամբողջ 9 ամիսների ընթացքում միայն կլինիկայում հաճախում

  • Ֆիզիկական և հոգեբանական հարմարավետության ապահովում

  • Հերթերի բացակայություն

  • Ժամանակի և էներգիայի խնայողություն

  • Կենտրոնական դիրք և ստորգետնյա ավտոկայանատեղի

  • Հոգեբանական աջակցություն և ծննդաբերության լիարժեք նախապատրաստում

Ե՞րբ է լավագույն ժամանակը հաշվառման կանգնելու համար

Մեր կենտրոնում հղին հաշվառման է կանգնում առաջին կոմբինացված սկրինինգային հետազոտությունից հետո, որը կատարվում է հղիության 12–14 շաբաթականում։

    bottom of page