ԳԵՍՏԱՑԻՈՆ ԴԻԱԲԵՏ
Շաքարային գեստացիոն դիաբետ. կարևոր մի թեմա, որը շատ տարածված և ակտուալ խնդրիր է մեր օրերում ։
Գոյություն ունի շաքարային դիաբետի տեսակ, որն առաջանում է միմիայն հղիության ժամանակ և կոչվում է՝ հղիության գեստացիոն դիաբետ։
Արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշը որոշվում է հաշվառման կանգնելիս, Ձեր մանկաբարձ-գինեկոլոգի հետ այցի ժամանակ ։
Գլյուկոզայիի ցուցանիշի նորման հղիների և ոչ հղիների համար տարբերվում է, ինչպես նաև այդ թիվը տարբեր է մազանոթային/մատից վերցված/ և երակային արյան մեջ ։
Հղիներին պետք է որոշել երակային արյան մեջ և նորման հղիների համար, քաղցած, երակային արյան մեջ պետք է լինի՝ 5.1 մմոլ/լ ր ցածր ։
Հղիության ցանկացած ժամկետում եթե սոված ժամանակ, արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշը 5.1 մմոլ/լ և ավել է, այն բավարար է հղիության դիաբետ ախտորոշումը դնելու համար ։
Գեստացիոն դիաբետի վաղ ախտորոշումը կենսական կարևոր նշանակությւոն ունի մոր և պտղի կյանքի համար և կանխում է բարդությունների առաջացումը ։
Սովորաբար հղին կարող է ոչ մի գանգատ չունենալ, հատկապես երբ գլյուկոզայի թիվը այդքան էլ բարձր չի լինում ։
Եթե մինչև 24 շաբաթական գլյուկոզի ցուցանիշը եղել է նորմայի սահմաններում, ապա 24-28 շաբաթականում բոլոր հղիներին պետք է կատարվի է գյուկոզ տոլեարանտության թեստ (GTT)։
Այդ թեստը մեր կենտրոնում կատարվում է անկախ գանգատներից բոլոր հղիներին։
Կան նախապայմաններ, որոնք պարտադիր պետք է պահվեն մինչև թեստի օրը/առնվազն երեք օր/, որպեսզի թեստի արդյունքները ճշգրիտ լինեն, հետևաբար և հղիության վարումը ։
Թեստի օրը հղիին կատարվում է երակային արյան նմուշառում 3 անգամ՝
1. առաջին նմուշառումը վերցվում է քաղցած վիճակում, այնուհետև հղին խմում է շաքարաջուր / 75 գ չոր գլյուկոզա + 200 մլ ջուր ( 5-7ր ընթացքում ) ։
2. Երկրորդ անգամ արյան լաբորատոր հետազոտությունը վերցվում է հեղուկը խմելուց 1 ժամ հետո ։
3. Երրորդ անգամ արյան լաբորատոր հետազոտությունը վերցվում է հեղուկը խմելուց 2 ժամ հետո ։



















