top of page

ՊՏՂԻ 3D ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

Պտղի 3D գունավոր լուսանկար ստանալու համար անհրաժեշտ է, որ պտուղը լինի հարմար և տեսանելի դիրքում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։

3D և 4D-ի տարբերությունը

  • 3D – պտղի գունավոր լուսանկար

  • 4D – պտղի վիդեո, որտեղ երևում են շարժումները

  • Պարզ տարբերություն՝ 3D-ն նկար է, 4D-ն՝ վիդեո

Առավելություններ

  • 3D լուսանկարի հակառակ կողմում տպագրվում է պտղի սեռը գեղեցիկ ձևաչափով

  • 3D լուսանկարները տպված տարբերակով տրամադրվում են Ձեզ

  • Վիդեոները ուղարկվում են Ձեր էլեկտրոնային հասցեին

Ե՞րբ կարելի է կատարել 3D լուսանկար

  • 3D լուսանկար հնարավոր է ստանալ հղիության յուրաքանչյուր ժամկետում, նույնիսկ առաջին ուլտրաձայնային հետազոտության ընթացքում՝ 5–6 շաբաթական։

  • Ունենալով 3D լուսանկարներ տարբեր ժամանակներում՝ կարող եք հետևել պտղի աճին և զարգացմանը շաբաթ առ շաբաթ։

Հավելյալ վճար

  • Մեր կենտրոնում 3D լուսանկար տրամադրվում է անվճար, եթե պտուղը գտնվում է հարմար դիրքում և հնարավոր է ստանալ հստակ նկար։

  • 3D լուսանկարը ներառված է Ձեր հետազոտության արժեքում։

  • Միայն 3D լուսանկար ստանալ առանց մանրակրիտ ուլտրաձայնային հետազոտության չի կարելի։

    bottom of page