ՊՏՂԻ ԵՐԿՐՈՐԴ ՍԿՐԻՆԻՆԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Պտղի երկրորդ սկրինինգային ուլտրաձայնային հետազոտությունը իրականացվում է հղիության 18–22 շաբաթականում և հանդիսանում է հղիության ընթացքի ամենակարևոր ախտորոշիչ փուլերից մեկը։
Էքսպերտային սկրինինգ մեր կենտրոնում
Մեր կենտրոնում իրականացվում է էքսպերտային մակարդակի երկրորդ սկրինինգային հետազոտություն, որը, բացի բազային ուլտրաձայնային գնահատումից, ներառում է նաև՝
պտղի սրտի մանրակրկիտ էխոկարդիոգրաֆիա,
պտղի գլխուղեղի 3D նեյրոսոնոգրաֆիա։
Այս համակցված մոտեցումը թույլ է տալիս բարձր հավաստիությամբ բացառել կամ հայտնաբերել պտղի սրտի և գլխուղեղի զարգացման զգալի թվով բնածին անոմալիաներ։
Հետազոտության ընթացքում իրականացվում է
Պտղի նեյրոսոնոգրաֆիա
Գլխուղեղի մանրակրկիտ հետազոտություն՝ կենտրոնական նյարդային համակարգի զարգացման գնահատման և հնարավոր անոմալիաների հայտնաբերման կամ ժխտման նպատակով։Պտղի էխոկարդիոգրաֆիա
Սրտի կառուցվածքի, խոռոչների և հիմնական անոթների մանրամասն ուսումնասիրություն՝ բնածին սրտային արատների վաղ հայտնաբերման կամ բացառման համար։Ներքին օրգանների հետազոտություն
ստամոքս
երիկամներ
միզապարկ
Անատոմիական կառուցվածքի և զարգացման գնահատում՝ անոմալիաների հայտնաբերման կամ ժխտման նպատակով։
Ամնիոտիկ հեղուկի քանակի գնահատում
Նորմալ ցուցանիշ՝ AFI ≈ 17։Պլասենտայի դիրքի գնահատում
Ստուգվում է՝ արդյոք պլասենտան չի ծածկում արգանդի պարանոցը (placenta previa), ինչը կարող է առաջացնել հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ արյունահոսություն։Վերին և ստորին վերջույթների հետազոտություն
Ոսկրային կառուցվածքի և վերջույթների ձևավորման գնահատում՝ հնարավոր անոմալիաների ժխտման կամ հայտնաբերման համար։Վաղաժամ ծննդաբերության ռիսկի գնահատում
Կատարվում է արգանդի պարանոցի երկարության չափում։Պտղի 3D և 4D պատկերների ստացում
Տրամադրվում է պտղի դիրքից կախված։



















