ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ
Ի՞նչ է մայրության դպրոցը
Մայրության դպրոցը ապագա մայրիկների համար նախատեսված կրթական ծրագիր է, որը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում և համարվում է հղիության ընթացքում կարևոր ու անհրաժեշտ փուլ։ Շատ երկրներում այն դիտարկվում է որպես հղիության վարարման անբաժանելի բաղադրիչ։
Հղիության մասին իմանալը կնոջ կյանքում մեծ ուրախություն է, սակայն այդ պահին հաճախ ի հայտ են գալիս նաև անհանգստություն, վախեր և անորոշություն։ Մայրության դպրոցի դասընթացները օգնում են ապագա մայրիկներին հաղթահարել այդ զգացողությունները, գիտակցված և վստահ մոտեցում ձևավորել հղիությանը և լիարժեք վայելել այդ յուրահատուկ ինն ամիսները։
Դասընթացների ընթացքում տրամադրվում են գիտականորեն հիմնավորված, գործնական և անհրաժեշտ գիտելիքներ, որոնք պետք են յուրաքանչյուր հղի կնոջ՝ հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանի համար։
Մայրության դպրոցի կառուցվածքը
Մայրության դպրոցը բաղկացած է երկու հիմնական դասընթացից՝ ըստ հղիության փուլերի։
Առաջին դասընթաց
(հղիության առաջին և երկրորդ եռամսյակներ)
Այս փուլում քննարկվում են հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող հիմնական փոփոխությունները և առօրյա կյանքի հետ կապված կարևոր հարցերը՝
Հղիության ընթացքում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունները
Վիտամինների ընդունման անհրաժեշտությունն ու ցուցումները
Առողջ և անվտանգ սննդակարգ հղիության ընթացքում, ինչպես նաև խուսափելի սննդատեսակներ
Քաշի ավելացման նորմատիվ ցուցանիշները
Ֆիզիկական ակտիվություն և սպորտ՝ թույլատրելի սահմաններում
Սեռական կյանքի հնարավորությունը և անվտանգությունը հղիության ընթացքում
Մաշկի փոփոխությունների կանխարգելում՝ սպիտակ զոլեր, պիգմենտացիա
Ճանապարհորդություն հղիության ընթացքում՝ թույլատրելի պայմաններ
Արտաքին տեսքի խնամք՝
գելլաք, մազերի ներկում, մազահեռացում, դիմահարդարում և այլ կոսմետիկ միջամտություններ
Երկրորդ դասընթաց
(հղիության երրորդ եռամսյակ)
Այս դասընթացը նվիրված է ծննդաբերությանն ու մայրությանը նախապատրաստմանը՝
Ծննդաբերությանը ճիշտ և գիտակցված նախապատրաստում
Ծննդաբերության սկիզբը և իրավիճակի ճիշտ գնահատում
Անհրաժեշտ իրեր ծննդատան համար
Ամուսնու կամ զուգընկերոջ ներկայությունը ծննդաբերության ընթացքում
Ծննդաբերության եղանակներ՝ բնական և վիրահատական
Ծննդաբերության ընթացքի և հնարավոր բարդությունների քննարկում
Ցավազրկման մեթոդներ ծննդաբերության ժամանակ
Կրծքով կերակրման հիմունքներ
Նորածնի խնամքի հիմնական կանոններ
Հետծննդաբերական շրջանի ճիշտ հարմարվողականություն՝ ֆիզիկական և հոգեբանական տեսանկյունից



















