ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ
Աշխարհում կանանց մոտ ամենահաճախ հանդիպող առողջական խնդիրների շարքին են պատկանում կրծքագեղձի հիվանդությունները։ Տարեցտարի վիճակագրությունը ցույց է տալիս դրանց երիտասարդացում և հաճախականության աճ, ինչը դարձնում է վաղ ախտորոշումն ու կանխարգելումը առաջնահերթ կարևորություն ունեցող քայլեր։
Ինչպե՞ս կանխել կրծքագեղձի հիվանդությունները
Կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի սոնոգրաֆիա (ուլտրաձայնային հետազոտություն) հետևյալ դեպքերում․
Տարեկան մեկ անգամ՝ կանխարգելիչ նպատակներով
Հղի կանանց և կերակրող մայրերին
Անպտղության դեպքում
(երբ հղիություն չի գրանցվում ≥ 1 տարի՝ կանոնավոր սեռական կյանքի պայմաններում, առանց հակաբեղմնավորման)Եթե նկատվել է
կրծքագեղձի չափի կամ արտաքին տեսքի փոփոխություն
ուռածություն, ցավ
շոշափելի գոյացություն
Եթե առկա է արտադրություն պտուկներից ոչ հղի և չկերակրող կանանց մոտ
Եթե նախկինում կատարվել է կրծքագեղձի վիրահատություն (կուրծքը պահպանված է)
Կրծքագեղձի հարվածների կամ տրավմաների դեպքում
Հորմոնալ խանգարումների առկայության դեպքում
Կրծքագեղձի սոնոգրաֆիայի առավելությունները
✔ Արագ և անցավ հետազոտություն է
✔ Չունի հակացուցումներ
✔ Թույլատրված է հղի կանանց և կերակրող մայրերին
✔ Արդյունավետ և ճշգրիտ մեթոդ է տարբեր գոյացությունների գնահատման համար
✔ Թույլ է տալիս վաղ փուլում հայտնաբերել կամ ժխտել հնարավոր ախտահարումները
✔ Հայտնաբերում է նույնիսկ այն փոփոխությունները, որոնք դեռևս կլինիկորեն չեն արտահայտվել
✔ Դոպլեր հետազոտության միջոցով հնարավոր է գնահատել արյան հոսքը
չարորակ գոյացությունների դեպքում հաճախ նկատվում է արտահայտված արյան սնուցում
✔ Թույլ է տալիս տարբերակել բարորակ և չարորակ գոյացությունները
✔ Ժամանակին և ճիշտ կատարված սոնոգրաֆիան կարող է կանխել բարդ վիրահատությունների անհրաժեշտությունը



















