top of page

ԿԱՐԴԻՈՏՈԿՈԳՐԱՖԻԱ

ԿՏԳ-ն նախածննդյան ախտորոշման մեթոդ է, որը հիմնված է դոպլերի սկզբունքի վրա։

Հետազոտության ընթացքում հատուկ սենսորները գրանցում են՝

  • պտղի սրտի բաբախը,

  • պտղի շարժումները,

  • արգանդի կծկումները,

և տեղեկատվությունը արտացոլվում է թղթե ժապավենի վրա։

ԿՏԳ-ի նշանակությունը

ԿՏԳ-ն ապահովում է մատչելի, բարձր տեղեկատվական արժեքով և ապահով գնահատում պտղի վիճակի համար։

  • Այն հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն որոշել երեխայի առողջական վիճակը՝ հիմնվելով սրտի զարկերի հաճախականության վրա։

  • Ծննդաբերության ընթացքում ԿՏԳ-ն օգնում է գնահատել արգանդի կծկումների ուժգնությունն ու հաճախականությունը, ինչը կարևոր է ծննդաբերության անվտանգ ընթացքի համար։

ԿՏԳ-ի ցուցումներ

  • Բոլոր հղիների համար՝ հղիության 30 շաբաթից սկսած՝ 10–14 օրը մեկ,

  • 36 շաբաթականից՝ շաբաթը մեկ անգամ,

  • Անհանգստության կամ պտղի դանդաղ շարժումների դեպքում՝ ԿՏԳ իրականացվում է ուլտրաձայնային հետազոտության և դոպլերոմետրիայի հետ համատեղ, բժիշկի ցուցումով։

ԿՏԳ-ի ընթացակարգ

  • Հետազոտությունը կատարվում է պառկած կամ կողքով պառկած դիրքում,

  • Սենսորները հարմարեցվում են որովայնին,

  • Հետազոտության տևողությունը կազմում է 15–20 րոպե։

Մեր կլինիկայում ԿՏԳ-ն իրականացվում է առանձնացված, գեղեցիկ սենյակում, որտեղ հնարավոր է ամուսնու ներկայությունը։

Այս ընթացքում դուք կարող եք հանգիստ լսել ձեր երեխայի սրտի բաբախյունը և վայելել հղիության յուրահատուկ պահերը։

    bottom of page