top of page

ԴԱՇՏԱՆԱՅԻՆ ՑԻԿԼ

Առատ և երկարատև դաշտանային ցիկլ՝ մենորագիա, երբ գերազանցվում է արյան կորստի ֆիզիոլոգիական նորմը (100-150 մլ):

Ինչպիսի՞ն պետք է լինի դաշտանային ցիկլը նորմայում :

Կանոնավոր դաշտանային ցիկլի տևողությունը 21-35 օր է։

Նորմայում այն չպետք է գերազանցի 4-5 օրը, թույլատրելի սահմանը 7 օրն է։

Ինչպես գիտենք, արյան կորստի ծավալը բացարձակապես նույնը չէ բոլոր կանանց համար, սակայն միջինում կազմում է ոչ ավելի, քան 80-100 մլ ։

Մենորագիայի պատճառները շատ են և տարբեր՝

1. Արգանդի հետ կապված խնդիրներ՝ միոմա, էնդոմետրիումի պոլիպ, էնդոմետրիումի հիպերպլազիա, ադենոմիոզ, էնդոմետրիումի բորբոքում, չարորակ նորագոյացություններ:

2. Հորմոնալ խնդիրներ՝ առաջին դաշտան (մենարխե) և պարիմենոպաուզա, ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ, հիպոթիրեոզ, հիպերպրոլակտինեմիա:

3. Սիստեմային հիվանդություններ՝ արյան համակարգի հիվանդություններ (թրոմբոցիտոպենիա), լյարդ/երիկամային անբավարարություն, Քուշինգի համախտանիշ, մակերիկամի կեղևի հիպերպլազիա:

4. Դեղորայքների բացասական ազդեցություն՝ նեյրոտրոֆ դեղամիջոցներ, հակակոագուլանտներ, հակաբեղմնավորիչներ, փոխարինող հորմոնալ թերապիայի:

5. Ներարգանդային պարույր :

6. Հոգեհուզական և ֆիզիկական գործոններ՝ սթրես, գերհոգնածություն, ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, խիստ դիետաներ, կլիմայի փոփոխություն:

Ինչպե՞ս հասկանալ, որ դաշտանն առատ է :

1. Միջադիրը կամ վիրախցուկը (тампон) լցվում է ամբողջությամբ և ստիպված եք լինում փոխել յուրաքանչյուր ժամը մեկ, օրական 8-10 անգամ :

2. Օգտագործում եք և՛ տամպոն, և՛ միջադիր միարժամանակ կամ երկու միջադիր :

3. Դաշտանը առատ է մակարդուկներով ։

4. Վատ ինքնազգացողություն՝ գլխապտույտ, թուլություն, ուշագնացություն, հոգնածություն ։

5. Դաշտանը երկարատև է և տևում է 7 օրից ավել ։

Մենորագիան կարող է ՝ 1. Ցույց տալ օրգանիզմում մի շարք պաթոլոգիական պրոցեսներ, հանդես գալով որպես ախտանիշ։ 2. Զգալիորեն նվազեցնել կնոջ կյանքի որակը, սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, ազդել հոգեհուզական վիճակի վրա ։ 3. Հանգեցնել սակավարյունության դրսևորումների՝ քրոնիկ հոգնածություն, տրամադրության անկում, չոր մաշկ, փխրուն եղունգներ, մազաթափություն, գլխացավեր, շնչահեղձություն: Ի՞նչ անել։ Առատ դաշտանային ցիկլի դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի : Արգելվում է ընդունել որևէ դեղամիջոց ինքնուրույն, առանց բժշկի հետ խորհրդակցելու:

bottom of page