top of page

ԿԼԻՄԱՔՍ

Կլիմաքսը հիվանդություն չէ, այլ բնական կենսաբանական գործընթաց է՝ կնոջ վերարտադրողական շրջանի ավարտը, եզրափակիչ փուլը։ Եվ հաճախ այն ընթանում է բարդ՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Կլիմաքսը սկսվում է էստրադիոլի՝ գլխավոր իգական սեռական հորմոնի մակարդակի իջեցման դեպքում։ Էստրադիոլն ազդում է արգանդի, ձվարանների, հեշտոցի, կրծքագեղձերի և մյուս բոլոր օրգանների վրա, ուստի նրա նվազումը իրական սթրես է ողջ օրգանիզմի համար։

Կարելի է հաշտությամբ ընդունել տվյալ գործընթացը, կամ կարելի է ապրել երջանիկ և գեղեցիկ կյանք։ «Կլիմաքս» բառը թարգմանվում է որպես «աստիճան», «սանդղակ»։ Դա կարող է լինել քայլ երիտասարդությունից դեպի ծերություն, կամ՝  քայլ երիտասարդությունից դեպի երկրորդ երիտասարդություն։ Ընտրությունը Ձերն է՝ միայն Դուք եք որոշում, թե որ ուղին ընտրեք՝ հաշտության, թե ազատության։

Ժամանակակից բժշկությունը տալիս է այդ ընտրության հնարավորությունը։ Եթե ձեզ մոտ ի հայտ են եկել՝

  • Դաշտանային ցիկլի խանգարումներ,
  • այրոցներ (приливы ),
  • քրտնարտադրություն,
  • տրամադրության անկում,
  • զգում եք, որ ձեզ հետ ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան փոխվել է ՝ մի ամաչեք, դիմեք մեզ։

Մենք կօգնենք ձեզ ունենալ որակյալ կյանք։ Շատ կարևոր է, որ կլիմաքսի շրջանում կանայք չամաչեն դիմել բժշկի, քանի որ ժամանակակից բժշկությունը, գրագետ մոտեցումը և ճիշտ հորմոնալ թերապիան կարող են ձեզ պարգևել ազատության, թեթևության, երջանկության և գեղեցկության զգացողություն։

bottom of page