top of page

ԷՆԴՈՄԵՏՐԻՈԶ

- Ի՞նչ է էնդոմետրիոզը

Արգանդի ներքին շերտի (էնդոմետրիումի) բջիջների տեղակայումը արգանդի խոռոչից դուրս կոչվում է էնդոմետրիոզ։

 

- Ո՞ր օրգաններում կարող է հանդիպել

Սովորաբար հանդիպում է փոքր կոնքի օրգաններում ՝

1. Ձվարաններում (էնդոմետրիոիդ կիստա)

2. Արգանդի մկանային շերտում (ադենոմիոզ)

3. Աղիքի պատին կամ փոքր կոնքի կապանների վրա (խորը ինֆիլտրացված էնդոմետրիոզ)

4. կարող է հանդիպել կոնքից դուրս, օրինակ՝ դիաֆրագմայի կամ պլևրայի վրա (էքստրագենիտալ էնդոմետրիոզ)։

5. կարող են առաջանալ նաև հետվիրահատական սպիի էնդոմետրիոիդ օջախներ

 

- Ինչի՞ց է առաջանում ՝

Կան բազմաթիվ հիպոթեզներ, սակայն այս հարցի վերջնական պատասխանը դեռևս անհայտ է գիտությանը։

 

- Ինչպիսի՞ ախտանիշներով է դրսևորվում՝

1. 25% կանանց մոտ կարող է ընթանալ անախտանիշ

2. Հիմնական գանգատը ցավն է, որը կախված է օջախի տեղակայումից և սրվում է դաշտանային ցիկլի ժամանակ

3. Անկանոն արյունային արտադրություն սեռական ուղիներից՝ հիմնականում քսվող բնույթի, հազվադեպ արյունահոսության տեսքով

4. Ցավ սեռական հարաբերության ժամանակ

5. Անպտղություն

 

- Ինչպե՞ս է ախտորոշվում՝

1. Ներհեշտոցային էքսպերտ ուլտրաձայնային հետազոտության միջոցով

2. ՄՌՇ

 

Անպտղություն և էնդոմետրիոզ ունեցող կանանց վարման պլանը կախված է մի շարք գործոններից ՝

1. Կնոջ տարիքից

2. Անպտղության այլ գործոնների առկայությունից, ինչպես կնոջ, այնպես էլ զուգընկերոջ մոտ

3. Ախտանիշներից

4. Էնդոմետրիոզի ծանրության աստիճանից ( I, II, III, IV ):

I, II աստիճանների դեպքում, < 35 տ ասիմպտոմատիկ կանանց շրջանում, անպտղության այլ գործոնների բացակայության դեպքում խորհուրդ է տրվում փորձել ինքնուրույն հղիանալ 6 ամիս :

I, II աստիճանների դեպքում, > 35 տ կանանց շրջանում, բուժումը անմիջապես սկսվում է օժանդակ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաներից:

III, IV աստիճանների, > 35տ և այլ գործոնների առկայության դեպքում խորհուրդ է տրվում վիրահատական միջամտության և օժանդակ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների համադրությամբ իրականեցնել բուժումը:

 

Դեղորայքի միջոցով հնարավոր չէ լիարժեք բուժել էնդոմետրիոզը, այդ իսկ պատճառով տվյալ բուժման մեթոդը , հատկապես անպտղությամբ տառապող կանաց համար, ընտրության տարբերակ չէ ։ Անհրաժեշտ է դիմել վիրահատական միջամտության ։

bottom of page