ՀՂԻՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
Հղիությունը շատ կարևոր և կենսական փուլ է։ Շատ զույգեր հետաքրքված են ՝ ինչպես լավագույն տարբերակով պատրաստվել այդ կարևոր իրադարձությանը։ Լավագույն լուծումը՝ գինեկոլոգի խորհրդատվությունն է։ Բժշկին այցելությունը թույլ կտա որոշել անհատական մոտեցման ալգորիթմը։ Կարևոր է հասկանալ, թե հենց ձեր զույգի համար ինչպիսի անալիզներ և հետազոտություններ է անհրաժեշտ անցնել։
Ի՞նչ պետք է հանձնի երիտասարդ, առողջ կինն, ով չունի առանձնահատկություններ անամնեզում, հղիությանը պատրաստվելու փուլում։
Մինիմալ անհրաժեշտ հետազոտություններն են՝
- Փոքր կոնքի օրգանների, կրծքագեղձերի, վահանաձև գեղձի և որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ),
- ՊԱՊ թեստ (օնկոցիտոլոգիա),
- Բարձր ռիսկով մարդու պապիլոմավիրուս (ՎՊՉ) վարակների անալիզ,
- TORCH համալիր, որը ներառում է թոքսոպլազմոզ, կարմրուկ, ցիտոմեգալովիրուս, հերպես և այլ վարակների ստուգում։
Բացի դրանից՝ ցանկալի է նաև այցելել հետևյալ մասնագետներին՝
- թերապևտ,
- էնդոկրինոլոգ,
- ակնաբույժ,
- ատամնաբույժ։
Հղիությանը նախապատրաստվելու հիմնական նպատակը հղիության ընթացքում բարդությունների ռիսկերը նվազեցնելն է և առողջ երեխա ունենալը։ Որքան լիարժեք է անցկացվում նախահղիության (պրեգրավիդար) պատրաստությունը, այնքան հղիությունն անցնում է ավելի հեշտ և ուրախ։



















