top of page
About Us
ՀՂԻՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
Հղիությունն և ծննդաբերությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում հիանալի և, միևնույն Ժամանակ լուրջ ու կարևոր փուլ է, որը պահանջում է առավելագույն ուշադրություն, խնամք, հետևողականություն և անհատական վերաբերմունք: Հղիությունը կնոջ oրգանիզմի համար մեծ մարտահրավեր է, որը հրաշքի պայծառ սպասումով ապագա մայրիկին պարգևում է աներևակայելի գեղեցկություն և բերկրանք:
Այս կարևորագույն էտապի ընթացքը մեծապես կախված է հղիության և ծննդաբերության գրագետ ու ճիշտ կազմակերպումից:
Ինչու՞ հաշվառվել հենց մեր կլինիկայում:
Մեր կենտրոնի առավելություններն են`
1) միջավայր, որը իր տեսակով ամբողջապես տարբերվում է կարծրատիպային բժշկական կենտրոն հասկացությունից ։
2) Անհատական մոտեցում յուրաքանչյուր հղիի նկատմամբ ։
3) Առաջատար մանկաբարձ-գինեկոլոգների կողմից հղիության ընթացքի կազմակերպում և վերահսկում ։
4) Նեղ մասնագետների խորհրդատվություն ։
5) Հղիության ուղեցույցային վարում ըստ ժամանակակից արարողակարգի։
6) Նորագույն սարքավորումների միջոցով հետազոտությունների իրականացում ։
7) Կլինիկայում անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների իրականացում ։
8) Հետազոտությունների ընթացքում զուգընկերոջ ներկայության հնարավորոթյուն ։
9) 9 ամիսների ընթացքում հղիության նորմալ ընթացքի դեպքում հաճախում միայն կլինիկա ։
10) ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական հարմարավետություն և հանգստություն ։
11) Հերթերի բացակայություն ։
12) Ժամանակի և էներգիայի խնայում ։
13) Կլինիկան գտնվում է քաղաքի կենտրոնում և ունի ստորգետնյա ավտոկայանատեղի ։
14) Հոգեբանական աջակցություն և ծննդաբերության նախապատրաստում :
Ե՞րբ է ամենաօպտիմալ ժամկետը հաշվառման կանգնելու համար :
Մեր կենտրոնում Դուք կանգնում եք հաշվառման առաջին կոմբինացված սկրինիգային հետազոտությունից ( կատարվում է 12-14 շաբաթականում) հետո :
Հղիության վարման պլան ըստ եռամսյակների `
1-ին եռամսյակ `
Հետազոտություններ մինչև հղիության 14 շաբաթ.
1. ՈՒլտրաձայնային հետազոտություն 6-8 շաբաթում:
Նպատակները` համոզվելու համար, որ հղիությունը զարգացող է:
Համոզվելու համար, որ հղիությունը արգանդի խոռոչում է:
2. Արյան բիոքիմիական անալիզ` հղիության հորմոնների (PAPP-A free β-HCG) լաբորատոր որոշում 11 շաբաթականում :
3. Առաջին կոմբինացված սկրինինգային ուլտրաձայնային հետազոտություն Astraia ծրագրով 12-14 շաբաթում, քրոմոսոմային հիվանդությունների հայտնաբերում/ժխտում, արատների հայտնաբերում/ժխտում ։
4. 3D/4D լուսանկարների տրամադրում ։
5. Ամբողջական լաբորատոր հետազոտություններ ։
2-րդ եռամսյակ`
Հետազոտություններ 15-18 շաբաթում.
1. Թերապևտի խորհրդատվություն ։
2. Հղիի ԷՍԳ (Էլեկտրասրտագրություն, ЭКГ) ։
3. Մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն ։
4. ՈՒՁՀ-յան միջոցով պտղի աճի ու զարգացման գնահատում ։
Հետազոտություններ 21-24 շաբաթում.
1. երկրորդ եռամսյակի սքրինինգային ՈՒՁՀ ։
2. նեյրոսոնոգրաֆիա (ուղեղի մանրակրկիտ հետազոտություն) ։
3. օրգանոգենեզ (պտղի օրգանների հետազոտություն) ։
4. մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն ։
Հետազոտություններ 26-28 շաբաթում.
1. պտղի նեյրոսոնոգրաֆիա (ուղեղի մանրակրկիտ հետազոտություն և անոմալիաների ժխտում/հայտնաբերում ) ։
2. էխոկարդիոգրաֆիա ( սրտի հետազոտություն և անոմալիաների ժխտում/հայտնաբերում) ։
3. օրգանոգենեզ (ստամոքսի , երիկամների , միզապարկի և 4 վերջույթների հետազոտություն և նորմալ զարգացման ախտորոշում ) ։
4. դոպլեր հետազոտություն, որի ընթացքում ստուգվում է արյան հոսքը պտղի և մոր միջև, չափելով ընկերքի և պտղի անոթներում արյան հոսքի արագությունը ։
5. 3D և 4D – լուսանկարի տրամադրում ( դիրքով պայմանավորված) ։
Հղիության 3-րդ եռամսյակ`
Հետազոտություններ 29-40 շաբաթում.
Հետազոտություններ 30 –րդ շաբաթում.
1. 2-րդ ամբողջական լաբորատոր հետազոտություններ ։
1. Անաշխատունակության թերթիկի տրամադրում (бюллетень) ։
2. ԿՏԳ ։
3. մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն ։
Հետազոտություններ 32-36 շաբաթում.
1. ԿՏԳ (կարդիոտոկոգրաֆիա) 2 շաբաթը մեկ անգամ ։
2. 36 շաբաթում` վերջին ՈՒՁՀ լաբորատոր հետազոտություններ ԱԸՀ, ՄԸՀ ։
Հետազոտություններ 37-40 շաբաթում.
1. ԿՏԳ (կարդիոտոկոգրաֆիա) շաբաթը մեկ անգամ ։
2. Հոգեբանական աջակցություն և ծննդաբերության նախապատրաստում ։
Ի՞նչ է մայրության դպրոցը։
Մայրության դպրոց հասկացությունը տարածված է ամբողջ աշխարհում, և որպես կանոն բոլոր ապագա մայրիկները հղիության ընթացքում պարտադիր պետք է անցնեն այն։
Երբ կինն իմանում է հղիության մասին, բացի ուրախությունից հաճախ իր մեջ արթնանում է նաև որոշակի վախի, լարվածության զգացում։ Մայրության դպրոցի դասընթացներն ապագա մայրիկներին օգնում են լիարժեք վայելել հղիության 9 ամիսները` տալով անհրաժեշտ, ճիշտ և կարևոր գիտելիքներ։ Այն, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր հղի կնոջը:
Մայրության դպրոցը բաղկացած է երկու դասընթացից ՝
1)Առաջին դասընթացի ընթացքում քննարկվելու են հղիության առաջին և երկրորդ եռամսյակների կարևոր թեմաները.
- Ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ են կատարվում կնոջ օրգանիզմում հղիության ընթացքում։
- Արդյո՞ք հղիության ընթացքում անհրաժեշտ է վիտամինների ընդունումը:
- Ի՞նչպիսի սնունդ է կարելի կանանց հղիության ընթացքում և ո՞ր տեսակի սննդից պետք է խուսափել։
- Որքա՞ն է քաշի ավելացման միջին ցուցանիշը հղիության ընթացքում։
- Արդյո՞ք կարելի է զբաղվել սպորտով հղիության ընթացքում ։
Արդյո՞ք կարելի է ապրել սեռական կյանքով հղիության ընթացքում ։
- Ինչպե՞ս պայքարել հղիության ընթացքում առաջացող սպիտակ զոլերի, մաշկի պիգմենտացիայի դեմ։
- Արդյո՞ք կարելի է ճանապարհորդել հղիության ընթացքում։
- Արտաքին տեսքի խնամքի քննարկում (գելլաք, մազերի ներկում, մազահեռացում, դիմահարադարում և այլ կոսմետիկ միջամտություններ)։
2) Երկրորդ դասընթացի ընթացքում քննարկվելու են հղիության երրորդ եռամսյակի կարևոր թեմաները ՝
- Ինչպե՞ս նախապատրաստվել ծննդաբերությանը:
- Ծննդաբերության սկիզբ. ինչպե՞ս ճիշտ
գնահատել իրավիճակը:
- Ին՞չ է անհրաժեշտ վերցնել ծննդատուն:
- Ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ:
- Ծննդաբերության եղանակների քննարկում՝ բնական ճանապարհ և վիրահատական միջամտություն :
- Ծննդաբերության ընթացքի և հնարավոր բարդությունների քննարկում:
- Ծննդաբերության ցավազրկման եղանակների քննարկում:
- Ինչպե՞ս ճիշտ կերակրել կրծքով:
- Ինչպե՞ս խնամել նորածնին:
- Ինչպե՞ս ճիշտ հարմարվել հետծննդաբերական շրջանին:
bottom of page
