top of page
About Us
ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ
Ամենամյա կանանց CHECK-UP- ը իր մեջ ներառում է ՝
Որպես կանոն, գինեկոլոգիական այցը իր մեջ ներառում է երկու հանդիպում.
1. Առաջին հանդիպման ժամանակ որոշվում և ընտրվում են անհատական անհրաժեշտ հետազոտությունները, կատարվում է զննում, անհրաժեշտության դեպքումկատարվումէ լաբորատոր հետազոտությունների նմուշառում ։
2. Երկրորդ հանդիպման ժամանակ ամփոփվում են արդյունքները, անհրաժեշտության դեպքում նշանակվում է բուժում ։
- Գինեկոլոգիական զննում (осмотр). Պարտադիր՝ միշտ և բոլորին: Մի փորձեք խուսափել, քանի որ վերջինս նպաստում է լիարժեք և ճիշտ հետազոտմանը : Զննման համար պետք է ընտրել հարմարավետ հագուստ, պետք չէ լարվել և գիտակցել, որ այդ ամենը Ձեր իսկ առողջության համար է :
- Լաբորատոր հետազոտություններ , որոնք հնարավոր է հաձնեք հետազոտության ընթացքում՝
1) քսուք ֆլորայի և մաքրության հետազոտման համար :
2) ֆեմոֆլոր սքրին ՝ սեռավարակների հայտնաբերման համար ։ Համարվում է ամենաարդյունավետ մեթոդներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման համար: Տվյալ հետազոտությունը պարտադիր է, եթե ունեցել եք անպաշտպան սեռական հարաբերություն :
3) ՊԱՊ թեստ (օնկոցիտոլոգիա) ՝ արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն , որը թույլ է տալիս հայտնաբերել տարբեր նախաքաղցկեղային և քաղցկեղային փոփոխությունները ։
Թեստավորման հաճախականությունը՝ երեք տարին մեկ անգամ ։
- Փոքր կոնքի և որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:
- Կրծքագեղձի հետազոտություն ՝ ռիսկերի և հատուկ ցուցումների բացակայության դեպքում, մինչև 40 տարեկան կանանց խորհուրդ է տրվում անցնել միայն կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն ։ 40 տարեկանից հետո՝ մամոգրաֆիա ։
- Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա
• Պտղի սոնոգրաֆիա
• Փոքր կոնքի սոնոգրաֆիա
• Որովայնի խոռոչի սոնոգրաֆի
• Օնկոլոգիական հիվանդությունների փուլավորում
• Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա
• Կրծքագեղձի սոնոգրաֆիա
Բարորակ գոյացությունների շարքին է պատկանում բոլորիս հայտնի և բավականաչափ տարածված ՝ էնդոմետրիումի պոլիպը ։ Այն առաջանում է արգանդի լորձաթաղանթի գերաճի հետևանքով :
Արգանդի պոլիպի առաջացման հստակ պատճառներ դեռևս չկան , բայց կան նպաստող գործոններ , որոնք կարող են բերել վերջինիս առաջացմանը՝
• Էսթրոգենի նորմայից բարձր և պրոգեստերոնի նորմայից ցածր ցուցանիշ
• Արգանդի լորձաթաղանթի բորբոքային գործընթաց
• ձվազատման խանգարում կամ բացակայություն
• գենետիկական նախատրամադրվածություն
• էնդոկրին հիվանդություններ (օր՝ շաքարային դիաբետ )
• ավելորդ քաշը
Այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում , նույնիսկ երիտասարդ աղջիկների մոտ , սակայն ավելի հաճախ հանդիպում է 40-50 տարիքային խմբում գտնվող կանանց մոտ ։
Արգանդի պոլիպի հայտնաբերման եղանակներն են`
• Փոքր կոնքի ՈւՁՀ, որը ցանկալի է կատարել դաշտանային ցիկլի 6-8-րդ օրերին ։
· Սոնոհիստերոգրաֆիա , որի ժամանակ արգանդի խոռոչ (ցերվիկալ խողովակից) ներարկվում է ֆիզիոլոգիական լուծույթ ։ Խոռոչում հեղուկի առկայությունը թույլ է տալիս ՈՒՁՀ մասնագետին ճշգրիտ ախտորոշել արգանդի խոռոչի պաթոլոգիաները ։
Մեթոդ, որը հեղաշրջում կատարեց ՈՒՁՀ աշխարհում։
• Հիստերոսկոպիա
Արգանդի պոլիպի կարող է առաջացնել ՝
• Դաշտանային ցիկլի ընթացքում կամ ավարտից հետոառատ արյունահոսություն ։
• Անկանոնդաշտանային ցիկլ ։
• Անպտղություն ։
• Դիսկոմֆորտ, ցավսեռական հարաբերության ընթացքում ։
Երիտասարդ աղջիկների մոտ պոլիպի առկայությունը կարող է անպտղության պատճառ հադիսանալ ։ Մեծ պոլիպները , կարող են դեֆորմացնել արգանդի խոռոճը , խանգարել բեղմնավորված ձվաբջջի ամրացմանը և հետագա զարգացմանը ։
Ինչպե՞ս բուժել ։
Եթե պոլիպն ունի փոքր չափսեր և որևէ կերպ չի արտահայտվում, ապա այն պետք է պահել դինամիկ հսկողության տակ ։
Կլինիկական ախտանիշների առկայության դեպքում՝ արյունահոսություն, անպտղություն, անհարմարություն և ցավ, անհրաժեշտ է անհետաձգելիորեն դիմել բժշկի :
Բուժման ամենաանվտանգ և արդյունավետ եղանակներից է ՝ հիստերոսկոպին : Այն հնարավորություն է տալիս հեռացնել միայն ախտահարված օջախը, ունի լայն կիրառում , ատրավմատիկ է և հասանելի ։
- Անպտղությունը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց օրգանիզմում ընթացող տարբեր խանգարումների հետևանք է։ Դա հղիության բացակայությունն է 1 տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում, առանց հակաբեղմնավորիչների օգտագործման:
- Անպտղության պատճառներն են՝
Կնոջ անպտղություն
• Նախկինում հղիության արհեստական ընդհատում
• Հորմոնալ խանգարումներ
• Արգանդափողերի անանցանելիություն կամ վնասում
• Արգանդի կամ արգանդի պարանոցի բարորակ/չարորակ գոյածություններ
• Ձվազատման (oվուլյացիայի) բացակայություն
• Ձվարանների պոլիկիստոզ
• Էնդոմետրիոզ
• Կպումներ փոքր կոնքի խոռոչում
• Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ և բորբոքային գործընթացներ ։
Տղամարդու անպտղություն
• Սպերմատոզոիդների քանակի նվազեցում կամ բացակայություն
• Սպերմատոզոիդների շարժունակության խանգարում
• սերմնատարուղիներիխցանում
• վերարտադրողական համակարգի վարակային հիվանդու
թյուններկամվնասվածքներ
Մեկ տարվա ընթացքում` կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հղիության բացակայությանդեպքում, հարկավոր է դիմել բժշկի : Կատարվողհետազոտություններըկօգնեն վաղ ժամկետում ախտորոշել անպտղությունը, հայտնաբերելանպտղությանառաջացմանպատճառըև նշանակելճիշտբուժում։
Առատ և երկարատև դաշտանային ցիկլ՝ մենորագիա, երբ գերազանցվում է արյան կորստի ֆիզիոլոգիական նորմը (100-150 մլ):
Ինչպիսի՞ն պետք է լինի դաշտանային ցիկլը նորմայում :
Կանոնավոր դաշտանային ցիկլի տևողությունը 21-35 օր է։
Նորմայում այն չպետք է գերազանցի 4-5 օրը, թույլատրելի սահմանը 7 օրն է։
Ինչպես գիտենք, արյան կորստի ծավալը բացարձակապես նույնը չէ բոլոր կանանց համար, սակայն միջինում կազմում է ոչ ավելի, քան 80-100 մլ ։
Մենորագիայի պատճառները շատ են և տարբեր՝
1. Արգանդի հետ կապված խնդիրներ՝ միոմա, էնդոմետրիումի պոլիպ, էնդոմետրիումի հիպերպլազիա, ադենոմիոզ, էնդոմետրիումի բորբոքում, չարորակ նորագոյացություններ:
2. Հորմոնալ խնդիրներ՝ առաջին դաշտան (մենարխե) և պարիմենոպաուզա, ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ, հիպոթիրեոզ, հիպերպրոլակտինեմիա:
3. Սիստեմային հիվանդություններ՝ արյան համակարգի հիվանդություններ (թրոմբոցիտոպենիա), լյարդ/երիկամային անբավարարություն, Քուշինգի համախտանիշ, մակերիկամի կեղևի հիպերպլազիա:
4. Դեղորայքների բացասական ազդեցություն՝ նեյրոտրոֆ դեղամիջոցներ, հակակոագուլանտներ, հակաբեղմնավորիչներ, փոխարինող հորմոնալ թերապիայի:
5. Ներարգանդային պարույր :
6. Հոգեհուզական և ֆիզիկական գործոններ՝ սթրես, գերհոգնածություն, ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, խիստ դիետաներ, կլիմայի փոփոխություն:
Ինչպե՞ս հասկանալ, որ դաշտանն առատ է :
1. Միջադիրը կամ վիրախցուկը (тампон) լցվում է ամբողջությամբ և ստիպված եք լինում փոխել յուրաքանչյուր ժամը մեկ, օրական 8-10 անգամ :
2. Օգտագործում եք և՛ տամպոն, և՛ միջադիր միարժամանակ կամ երկու միջադիր :
3. Դաշտանը առատ է մակարդուկներով ։
4. Վատ ինքնազգացողություն՝ գլխապտույտ, թուլություն, ուշագնացություն, հոգնածություն ։
5. Դաշտանը երկարատև է և տևում է 7 օրից ավել ։
Մենորագիան կարող է ՝
1. Ցույց տալ օրգանիզմում մի շարք պաթոլոգիական պրոցեսներ, հանդես գալով որպես ախտանիշ։
2. Զգալիորեն նվազեցնել կնոջ կյանքի որակը, սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, ազդել հոգեհուզական վիճակի վրա ։
3. Հանգեցնել սակավարյունության դրսևորումների՝ քրոնիկ հոգնածություն, տրամադրության անկում, չոր մաշկ, փխրուն եղունգներ, մազաթափություն, գլխացավեր, շնչահեղձություն:
Ի՞նչ անել։
Առատ դաշտանային ցիկլի դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի :
Արգելվում է ընդունել որևէ դեղամիջոց ինքնուրույն, առանց բժշկի հետ խորհրդակցելու:
- Ի՞նչ է էնդոմետրիոզը
Արգանդի ներքին շերտի (էնդոմետրիումի) բջիջների տեղակայումը արգանդի խոռոչից դուրս կոչվում է էնդոմետրիոզ։
- Ո՞ր օրգաններում կարող է հանդիպել
Սովորաբար հանդիպում է փոքր կոնքի օրգաններում ՝
1. Ձվարաններում (էնդոմետրիոիդ կիստա)
2. Արգանդի մկանային շերտում (ադենոմիոզ)
3. Աղիքի պատին կամ փոքր կոնքի կապանների վրա (խորը ինֆիլտրացված էնդոմետրիոզ)
4. կարող է հանդիպել կոնքից դուրս, օրինակ՝ դիաֆրագմայի կամ պլևրայի վրա (էքստրագենիտալ էնդոմետրիոզ)։
5. կարող են առաջանալ նաև հետվիրահատական սպիի էնդոմետրիոիդ օջախներ
- Ինչի՞ց է առաջանում ՝
Կան բազմաթիվ հիպոթեզներ, սակայն այս հարցի վերջնական պատասխանը դեռևս անհայտ է գիտությանը։
- Ինչպիսի՞ ախտանիշներով է դրսևորվում՝
1. 25% կանանց մոտ կարող է ընթանալ անախտանիշ
2. Հիմնական գանգատը ցավն է, որը կախված է օջախի տեղակայումից և սրվում է դաշտանային ցիկլի ժամանակ
3. Անկանոն արյունային արտադրություն սեռական ուղիներից՝ հիմնականում քսվող բնույթի, հազվադեպ արյունահոսության տեսքով
4. Ցավ սեռական հարաբերության ժամանակ
5. Անպտղություն
- Ինչպե՞ս է ախտորոշվում՝
1. Ներհեշտոցային էքսպերտ ուլտրաձայնային հետազոտության միջոցով
2. ՄՌՇ
Անպտղություն և էնդոմետրիոզ ունեցող կանանց վարման պլանը կախված է մի շարք գործոններից ՝
1. Կնոջ տարիքից
2. Անպտղության այլ գործոնների առկայությունից, ինչպես կնոջ, այնպես էլ զուգընկերոջ մոտ
3. Ախտանիշներից
4. Էնդոմետրիոզի ծանրության աստիճանից ( I, II, III, IV ):
⠀
I, II աստիճանների դեպքում, < 35 տ ասիմպտոմատիկ կանանց շրջանում, անպտղության այլ գործոնների բացակայության դեպքում խորհուրդ է տրվում փորձել ինքնուրույն հղիանալ 6 ամիս :
I, II աստիճանների դեպքում, > 35 տ կանանց շրջանում, բուժումը անմիջապես սկսվում է օժանդակ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաներից:
III, IV աստիճանների, > 35տ և այլ գործոնների առկայության դեպքում խորհուրդ է տրվում վիրահատական միջամտության և օժանդակ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների համադրությամբ իրականեցնել բուժումը:
Դեղորայքի միջոցով հնարավոր չէ լիարժեք բուժել էնդոմետրիոզը, այդ իսկ պատճառով տվյալ բուժման մեթոդը , հատկապես անպտղությամբ տառապող կանաց համար, ընտրության տարբերակ չէ ։ Անհրաժեշտ է դիմել վիրահատական միջամտության ։
Լեյոմիոմաները (միոմաներ կամ ֆիբրոմաներ) բարորակ ուռուցքներ են, որոնք առաջանում են միոմետրիումի հարթ մկանային բջիջներից :
Կանանց մոտ միոմաները ամենահաճախ հանդիպող գոյացություններից են:
Միոմաները դասակարգվում են ըստ արգանդում իրենց տեղակայման՝
1. ներմկանային (ինտրամուրալ) միոմաներ, որոնք աճում են արգանդի մկանային պատի հաստության մեջ: Ամենահաճախն են հանդիպում ։
2. Սուբմուկոզ միոմաները գտնվում են արգանդի ներսի մակերևույթին և կարող են մեծանալ դեպի արգանդի խոռոչը, ձևախախտելով այն ։
3. Սուբսերոզ միոմաները գտնվում են արգանդի դրսային մակերեսին և կարող են աճել դեպի փոքր կոնք/որովային :
4. Հազվադեպ, միոմաները կարող են տեղակայվել արգանդի պարանոցի կամ հեշտոցի վրա։
Կլինիկական ախտանիշները կարելի է բաժանել 3 խմբի.
1. արգանդային արյունահոսություն՝ առատ կամ անկանոն դաշտանային ցիկլ
2. Ցավ և ծանրության զգացում փոքր կոնքում. մեծ չափի միոմաների առկայության դեպքում, վերջիններս կարող են սեղմել հարակից օրգանները՝ նրանց ֆունկցիայի խախտմամբ։
3. Վերարտադրողական համակարգի խանգարումներ՝ անպտղություն, վիժումներ ։
Միոմայի ախտորոշում.
- Ոսկե ստանդարտ է համարվում փոքր կոնքի ներհեշտոցային էքսպերտ ՈՒՁՀ-ը ։
- Եթե միոմատոզ հանգույցները աճում են դեպի արգանդի խոռոչ, ապա ավելի ճշգրիտ գնահատման համար անհրաժեշտ է սոնոհիստերոգրաֆիա ։
Բուժումն իրականացվում է միայն այն կանանց մոտ, ովքեր ունեն կլինիկական ախտանիշներ և գանգատներ ։
Բուժման հիմնական տարբերակներն են՝ վիրաբուժական (կոնսերվատիվ միոմէկտոմիա/հիստերէկտոմիա) կամ դեղորայքային (հորմոնալ թերապիա) :
Կանանց, որոնց մոտ ախտորոշվել է արգանդի միոմա, խորհուրդ է տրվում անցնել գինեկոլոգիական խորհրդատվություն, հետագա հսկողության բուժման համար ։
Ներարգանդային պղնձե կամ ոչ հորմոնալ պարույրը (ՆԱՊ) ` T- աձև, պլաստիկ նյութից պատրաստված փոքր ճկուն սարք է, որը տեղադրվում է կնոջ արգանդի խոռոճում:
Այն ունի բարձր հակաբեղմնավորիչ ազդեցություն :
Պարույրի շուրջ ոլորված պղնձե մետաղալարն `
- առաջացնում է բորբոքային ռեակցիա, թողնելով սպերմայի վրա թունավոր ազդեցություն
- սահմանափակում է սպերմատոզոիդների շարժունակությունը և վնասում նրանց, այդպիսով կանխելով ձվաբջջիջներին հասնելը
- փոփոխում է արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիումը) և բեղմնավորված ձվաբջիջը չի կարողանում ներդրվել արգանդի պատին:
Ներարգանդային պարույրի առավելությունները`
1) Կանխում է հղիությունը տեղադրելուց հետո մինչև 10 տարի
2) Երկարաժամկետ է (մինչև 10 տարի ) և ունի ցածր ծախսատարություն
3) Հնարավոր է հեռացնել ցանկացած պահի
4) Հնարավոր է տեղադրել կրծքով
կերակրման ժամանակ
5) Չի պարունակում կողմնակի ազդեցությունների ռիսկ
6) Չպաշտպանված սեռական հարաբերությունից հետո, կարող է տեղադրվել որպես արտակարգ հակաբեղմնավորիչ միջոց հինգ օրվա ընթացքում
7) ՆԱՊ-ի հակաբեղմնավորիչ ազդեցության արդյունավետությունը կազմում է 99 %։
Հակացուցումներ `
1) Բարորակ գոյածություններ արգանդի խոռոճում (պոլիպ, միոմա )
2) Փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ
3) Արգանդի կամ արգանդի պարանոցի քաղցկեղ
4) Առատ հեշտոցային արյունահոսություն
5) Ալերգիա ՆԱՊ –ի ցանկացած բաղադրիչի նկատմամբ
6) Վիլսոնի հիվանդություն ` գենետիկ հիվանդություն, որն ուղեկցվում է օրգանիզմում պղնձի կուտակումով
Ռիսկեր `
1. Հաստատված է , որ կանանց >1% կարող են հղիանալ առաջին տարվա ընթացքում (բեղմնավորման դեպքում մեծանում է արտարգանդային հղիություն ռիսկը ` >1%) :
Եթե 100 կին օգտագորում է ՆԱՊ մեկ տարվա ընթացքում, ապա նրանից ավելի պակաս, քան 1 հոգին կարող է հղիանալ:
2. Ներարգանդային պարույրը չի
պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից (սեռավարակներ):
3. Հնարավոր է, որ ներարգանդային պարույրը ճիշտ դիրքից տեղաշարժվի, կամ ինքնաբերաբար դուրս ընկնի, եթե `
· երբեք հղի չեք եղել
· դաշտանային ցիկլը առատ է և երկար
· 25 տարեկանից փոքր եք
· այն տեղադրվել է ծննդաբերությունից անմիջապես հետո:
bottom of page
