ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ
Գինեկոլոգի առաջնակի խորհրդատվություն | 20.000 AMD |
Գինեկոլոգի կրկնակի խորհրդատվություն | 10.000 AMD |
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խորհրդատվություն | 20.000 AMD |
Էնդոկրինոլոգի խորհրդատվություն | 20.000 AMD |
Կոլպոսկոպիա | 25.000 AMD |
ՆԱՊ-ի (спираль) տեղադրում | 50.000 AMD |
ՆԱՊ-ի (спираль) հեռացում | 10.000 AMD |
Մանկաբարձական պեսարիումի տեղադրում (պեսարիումի արժեքը ներառված չէ) | 40.000 AMD |
Մանկաբարձական պեսարիումի հեռացում | 10.000 AMD |
Պտղի կարդիոտոկոգրաֆիա | 5.000 AMD |
Զույգ պտղի առաջին եռամսյակի սկրինինգային ՈՒՁՀ | 30.000 AMD |
Առաջին եռամսյակի սկրինինգային ՈՒՁՀ | 25.000 AMD |
Երկրորդ եռամսյակի սկրինինգային ՈՒՁՀ պտղի նեյրոսոնոգրաֆիայով | 25.000 AMD |
Պտղի դոպլեր հետազոտություն նեյրոսոնո գրաֆիայով և 3D լուսանկարներով | 25.000 AMD |
Երրորդ եռամսյակի սկրինինգային ՈՒՁՀ 3D լուսանկարներով | 25.000 AMD |
Փոքր կոնքի սկրինինգային ՈՒՁՀ 3D հետազոտությամբ | 25.000 AMD |
Փոքր կոնքի սկրինինգային ՈՒՁՀ 3D հետազոտությամբ և գինեկոլոգի խորհրդատվություն | 35.000 AMD |
Փոքր կոնքի և որովային օրգանների սկրինինգային ՈՒՁՀ 3D հետազոտությամբ | 35-40.000 AMD |
Օնկոլոգիական հիվանդությունների փուլավորող ՈՒՁՀ ( փոքր կոնքի և որովայնի ՈւՁՀ) | 40.000 AMD |
Որովայնի խոռոչի ՈՒՁՀ | 20.000 AMD |
Կրծքագեղձի ՈՒՁՀ | 12.000 AMD |
Վահանաձև գեղձի ՈՒՁՀ | 12.000 AMD |
Ֆոլիկուլոմետրիա | 15.000 AMD |
Սոնոհիստերոգրաֆիա | 50.000 AMD |
Սոնոսալպինգոգրաֆիա | 50.000 AMD |
Պրենատալ խնամք | 50.000 AMD |
Թերապևտի խորհրդատվություն ԷԿԳ-ով | 10.000 AMD |
Մայրության դպրոց | 10.000 AMD |
Մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն | 20.000 AMD |
Ամենամյա կանանց CHECK-UP- ը իր մեջ ներառում է ՝
Որպես կանոն, գինեկոլոգիական այցը իր մեջ ներառում է երկու հանդիպում.
1. Առաջին հանդիպման ժամանակ որոշվում և ընտրվում են անհատական անհրաժեշտ հետազոտությունները, կատարվում է զննում, անհրաժեշտության դեպքումկատարվումէ լաբորատոր հետազոտությունների նմուշառում ։
2. Երկրորդ հանդիպման ժամանակ ամփոփվում են արդյունքները, անհրաժեշտության դեպքում նշանակվում է բուժում ։
- Գինեկոլոգիական զննում (осмотр). Պարտադիր՝ միշտ և բոլորին: Մի փորձեք խուսափել, քանի որ վերջինս նպաստում է լիարժեք և ճիշտ հետազոտմանը : Զննման համար պետք է ընտրել հարմարավետ հագուստ, պետք չէ լարվել և գիտակցել, որ այդ ամենը Ձեր իսկ առողջության համար է :
- Լաբորատոր հետազոտություններ , որոնք հնարավոր է հաձնեք հետազոտության ընթացքում՝
1) քսուք ֆլորայի և մաքրության հետազոտման համար :
2) ֆեմոֆլոր սքրին ՝ սեռավարակների հայտնաբերման համար ։ Համարվում է ամենաարդյունավետ մեթոդներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման համար: Տվյալ հետազոտությունը պարտադիր է, եթե ունեցել եք անպաշտպան սեռական հարաբերություն :
3) ՊԱՊ թեստ (օնկոցիտոլոգիա) ՝ արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն , որը թույլ է տալիս հայտնաբերել տարբեր նախաքաղցկեղային և քաղցկեղային փոփոխությունները ։
Թեստավորման հաճախականությունը՝ երեք տարին մեկ անգամ ։
- Փոքր կոնքի և որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:
- Կրծքագեղձի հետազոտություն ՝ ռիսկերի և հատուկ ցուցումների բացակայության դեպքում, մինչև 40 տարեկան կանանց խորհուրդ է տրվում անցնել միայն կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն ։ 40 տարեկանից հետո՝ մամոգրաֆիա ։
- Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա
Պտղի սոնոգրաֆիա
Փոքր կոնքի սոնոգրաֆիա
Որովայնի խոռոչի սոնոգրաֆի
Օնկոլոգիական հիվանդությունների փուլավորում
Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա
Կրծքագեղձի սոնոգրաֆիա
Բարորակ գոյացությունների շարքին է պատկանում բոլորիս հայտնի և բավականաչափ տարածված ՝ էնդոմետրիումի պոլիպը ։ Այն առաջանում է արգանդի լորձաթաղանթի գերաճի հետևանքով :
Արգանդի պոլիպի առաջացման հստակ պատճառներ դեռևս չկան , բայց կան նպաստող գործոններ , որոնք կարող են բերել վերջինիս առաջացմանը՝
Էսթրոգենի նորմայից բարձր և պրոգեստերոնի նորմայից ցածր ցուցանիշ
Արգանդի լորձաթաղանթի բորբոքային գործընթաց
ձվազատման խանգարում կամ բացակայություն
գենետիկական նախատրամադրվածություն
էնդոկրին հիվանդություններ (օր՝ շաքարային դիաբետ )
ավելորդ քաշը
Այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում , նույնիսկ երիտասարդ աղջիկների մոտ , սակայն ավելի հաճախ հանդիպում է 40-50 տարիքային խմբում գտնվող կանանց մոտ ։
Արգանդի պոլիպի հայտնաբերման եղանակներն են`
Փոքր կոնքի ՈւՁՀ, որը ցանկալի է կատարել դաշտանային ցիկլի 6-8-րդ օրերին ։
· Սոնոհիստերոգրաֆիա , որի ժամանակ արգանդի խոռոչ (ցերվիկալ խողովակից) ներարկվում է ֆիզիոլոգիական լուծույթ ։ Խոռոչում հեղուկի առկայությունը թույլ է տալիս ՈՒՁՀ մասնագետին ճշգրիտ ախտորոշել արգանդի խոռոչի պաթոլոգիաները ։
Մեթոդ, որը հեղաշրջում կատարեց ՈՒՁՀ աշխարհում։
Հիստերոսկոպիա
Արգանդի պոլիպի կարող է առաջացնել ՝
Դաշտանային ցիկլի ընթացքում կամ ավարտից հետոառատ արյունահոսություն ։
Անկանոնդաշտանային ցիկլ ։
Անպտղություն ։
Դիսկոմֆորտ, ցավսեռական հարաբերության ընթացքում ։
Երիտասարդ աղջիկների մոտ պոլիպի առկայությունը կարող է անպտղության պատճառ հադիսանալ ։ Մեծ պոլիպները , կարող են դեֆորմացնել արգանդի խոռոճը , խանգարել բեղմնավորված ձվաբջջի ամրացմանը և հետագա զարգացմանը ։
Ինչպե՞ս բուժել ։
Եթե պոլիպն ունի փոքր չափսեր և որևէ կերպ չի արտահայտվում, ապա այն պետք է պահել դինամիկ հսկողության տակ ։
Կլինիկական ախտանիշների առկայության դեպքում՝ արյունահոսություն, անպտղություն, անհարմարություն և ցավ, անհրաժեշտ է անհետաձգելիորեն դիմել բժշկի :
Բուժման ամենաանվտանգ և արդյունավետ եղանակներից է ՝ հիստերոսկոպին : Այն հնարավորություն է տալիս հեռացնել միայն ախտահարված օջախը, ունի լայն կիրառում , ատրավմատիկ է և հասանելի ։
- Անպտղությունը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց օրգանիզմում ընթացող տարբեր խանգարումների հետևանք է։ Դա հղիության բացակայությունն է 1 տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում, առանց հակաբեղմնավորիչների օգտագործման:
- Անպտղության պատճառներն են՝
Կնոջ անպտղություն
• Նախկինում հղիության արհեստական ընդհատում
• Հորմոնալ խանգարումներ
• Արգանդափողերի անանցանելիություն կամ վնասում
• Արգանդի կամ արգանդի պարանոցի բարորակ/չարորակ գոյածություններ
• Ձվազատման (oվուլյացիայի) բացակայություն
• Ձվարանների պոլիկիստոզ
• Էնդոմետրիոզ
• Կպումներ փոքր կոնքի խոռոչում
• Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ և բորբոքային գործընթացներ ։
Տղամարդու անպտղություն
• Սպերմատոզոիդների քանակի նվազեցում կամ բացակայություն
• Սպերմատոզոիդների շարժունակության խանգարում
• սերմնատարուղիներիխցանում
• վերարտադրողական համակարգի վարակային հիվանդու
թյուններկամվնասվածքներ
Մեկ տարվա ընթացքում` կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հղիության բացակայությանդեպքում, հարկավոր է դիմել բժշկի : Կատարվողհետազոտություններըկօգնեն վաղ ժամկետում ախտորոշել անպտղությունը, հայտնաբերելանպտղությանառաջացմանպատճառըև նշանակելճիշտբուժում։
Առատ և երկարատև դաշտանային ցիկլ՝ մենորագիա, երբ գերազանցվում է արյան կորստի ֆիզիոլոգիական նորմը (100-150 մլ):
Ինչպիսի՞ն պետք է լինի դաշտանային ցիկլը նորմայում :
Կանոնավոր դաշտանային ցիկլի տևողությունը 21-35 օր է։
Նորմայում այն չպետք է գերազանցի 4-5 օրը, թույլատրելի սահմանը 7 օրն է։
Ինչպես գիտենք, արյան կորստի ծավալը բացարձակապես նույնը չէ բոլոր կանանց համար, սակայն միջինում կազմում է ոչ ավելի, քան 80-100 մլ ։
Մենորագիայի պատճառները շատ են և տարբեր՝
1. Արգանդի հետ կապված խնդիրներ՝ միոմա, էնդոմետրիումի պոլիպ, էնդոմետրիումի հիպերպլազիա, ադենոմիոզ, էնդոմետրիումի բորբոքում, չարորակ նորագոյացություններ:
2. Հորմոնալ խնդիրներ՝ առաջին դաշտան (մենարխե) և պարիմենոպաուզա, ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ, հիպոթիրեոզ, հիպերպրոլակտինեմիա:
3. Սիստեմային հիվանդություններ՝ արյան համակարգի հիվանդություններ (թրոմբոցիտոպենիա), լյարդ/երիկամային անբավարարություն, Քուշինգի համախտանիշ, մակերիկամի կեղևի հիպերպլազիա:
4. Դեղորայքների բացասական ազդեցություն՝ նեյրոտրոֆ դեղամիջոցներ, հակակոագուլանտներ, հակաբեղմնավորիչներ, փոխարինող հորմոնալ թերապիայի:
5. Ներարգանդային պարույր :
6. Հոգեհուզական և ֆիզիկական գործոններ՝ սթրես, գերհոգնածություն, ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, խիստ դիետաներ, կլիմայի փոփոխություն:
Ինչպե՞ս հասկանալ, որ դաշտանն առատ է :
1. Միջադիրը կամ վիրախցուկը (тампон) լցվում է ամբողջությամբ և ստիպված եք լինում փոխել յուրաքանչյուր ժամը մեկ, օրական 8-10 անգամ :
2. Օգտագործում եք և՛ տամպոն, և՛ միջադիր միարժամանակ կամ երկու միջադիր :
3. Դաշտանը առատ է մակարդուկներով ։
4. Վատ ինքնազգացողություն՝ գլխապտույտ, թուլություն, ուշագնացություն, հոգնածություն ։
5. Դաշտանը երկարատև է և տևում է 7 օրից ավել ։
Մենորագիան կարող է ՝ 1. Ցույց տալ օրգանիզմում մի շարք պաթոլոգիական պրոցեսներ, հանդես գալով որպես ախտանիշ։ 2. Զգալիորեն նվազեցնել կնոջ կյանքի որակը, սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, ազդել հոգեհուզական վիճակի վրա ։ 3. Հանգեցնել սակավարյունության դրսևորումների՝ քրոնիկ հոգնածություն, տրամադրության անկում, չոր մաշկ, փխրուն եղունգներ, մազաթափություն, գլխացավեր, շնչահեղձություն: Ի՞նչ անել։ Առատ դաշտանային ցիկլի դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի : Արգելվում է ընդունել որևէ դեղամիջոց ինքնուրույն, առանց բժշկի հետ խորհրդակցելու:
- Ի՞նչ է էնդոմետրիոզը
Արգանդի ներքին շերտի (էնդոմետրիումի) բջիջների տեղակայումը արգանդի խոռոչից դուրս կոչվում է էնդոմետրիոզ։
- Ո՞ր օրգաններում կարող է հանդիպել
Սովորաբար հանդիպում է փոքր կոնքի օրգաններում ՝
1. Ձվարաններում (էնդոմետրիոիդ կիստա)
2. Արգանդի մկանային շերտում (ադենոմիոզ)
3. Աղիքի պատին կամ փոքր կոնքի կապանների վրա (խորը ինֆիլտրացված էնդոմետրիոզ)
4. կարող է հանդիպել կոնքից դուրս, օրինակ՝ դիաֆրագմայի կամ պլևրայի վրա (էքստրագենիտալ էնդոմետրիոզ)։
5. կարող են առաջանալ նաև հետվիրահատական սպիի էնդոմետրիոիդ օջախներ
- Ինչի՞ց է առաջանում ՝
Կան բազմաթիվ հիպոթեզներ, սակայն այս հարցի վերջնական պատասխանը դեռևս անհայտ է գիտությանը։
- Ինչպիսի՞ ախտանիշներով է դրսևորվում՝
1. 25% կանանց մոտ կարող է ընթանալ անախտանիշ
2. Հիմնական գանգատը ցավն է, որը կախված է օջախի տեղակայումից և սրվում է դաշտանային ցիկլի ժամանակ
3. Անկանոն արյունային արտադրություն սեռական ուղիներից՝ հիմնականում քսվող բնույթի, հազվադեպ արյունահոսության տեսքով
4. Ցավ սեռական հարաբերության ժամանակ
5. Անպտղություն
- Ինչպե՞ս է ախտորոշվում՝
1. Ներհեշտոցային էքսպերտ ուլտրաձայնային հետազոտության միջոցով
2. ՄՌՇ
Անպտղություն և էնդոմետրիոզ ունեցող կանանց վարման պլանը կախված է մի շարք գործոններից ՝
1. Կնոջ տարիքից
2. Անպտղության այլ գործոնների առկայությունից, ինչպես կնոջ, այնպես էլ զուգընկերոջ մոտ
3. Ախտանիշներից
4. Էնդոմետրիոզի ծանրության աստիճանից ( I, II, III, IV ):
⠀
I, II աստիճանների դեպքում, < 35 տ ասիմպտոմատիկ կանանց շրջանում, անպտղության այլ գործոնների բացակայության դեպքում խորհուրդ է տրվում փորձել ինքնուրույն հղիանալ 6 ամիս :
I, II աստիճանների դեպքում, > 35 տ կանանց շրջանում, բուժումը անմիջապես սկսվում է օժանդակ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաներից:
III, IV աստիճանների, > 35տ և այլ գործոնների առկայության դեպքում խորհուրդ է տրվում վիրահատական միջամտության և օժանդակ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների համադրությամբ իրականեցնել բուժումը:
Դեղորայքի միջոցով հնարավոր չէ լիարժեք բուժել էնդոմետրիոզը, այդ իսկ պատճառով տվյալ բուժման մեթոդը , հատկապես անպտղությամբ տառապող կանաց համար, ընտրության տարբերակ չէ ։ Անհրաժեշտ է դիմել վիրահատական միջամտության ։
Լեյոմիոմաները (միոմաներ կամ ֆիբրոմաներ) բարորակ ուռուցքներ են, որոնք առաջանում են միոմետրիումի հարթ մկանային բջիջներից :
Կանանց մոտ միոմաները ամենահաճախ հանդիպող գոյացություններից են:
Միոմաները դասակարգվում են ըստ արգանդում իրենց տեղակայման՝
1. ներմկանային (ինտրամուրալ) միոմաներ, որոնք աճում են արգանդի մկանային պատի հաստության մեջ: Ամենահաճախն են հանդիպում ։
2. Սուբմուկոզ միոմաները գտնվում են արգանդի ներսի մակերևույթին և կարող են մեծանալ դեպի արգանդի խոռոչը, ձևախախտելով այն ։
3. Սուբսերոզ միոմաները գտնվում են արգանդի դրսային մակերեսին և կարող են աճել դեպի փոքր կոնք/որովային :
4. Հազվադեպ, միոմաները կարող են տեղակայվել արգանդի պարանոցի կամ հեշտոցի վրա։
Կլինիկական ախտանիշները կարելի է բաժանել 3 խմբի.
1. արգանդային արյունահոսություն՝ առատ կամ անկանոն դաշտանային ցիկլ
2. Ցավ և ծանրության զգացում փոքր կոնքում. մեծ չափի միոմաների առկայության դեպքում, վերջիններս կարող են սեղմել հարակից օրգանները՝ նրանց ֆունկցիայի խախտմամբ։
3. Վերարտադրողական համակարգի խանգարումներ՝ անպտղություն, վիժումներ ։
Միոմայի ախտորոշում.
- Ոսկե ստանդարտ է համարվում փոքր կոնքի ներհեշտոցային էքսպերտ ՈՒՁՀ-ը ։
- Եթե միոմատոզ հանգույցները աճում են դեպի արգանդի խոռոչ, ապա ավելի ճշգրիտ գնահատման համար անհրաժեշտ է սոնոհիստերոգրաֆիա ։
Բուժումն իրականացվում է միայն այն կանանց մոտ, ովքեր ունեն կլինիկական ախտանիշներ և գանգատներ ։
Բուժման հիմնական տարբերակներն են՝ վիրաբուժական (կոնսերվատիվ միոմէկտոմիա/հիստերէկտոմիա) կամ դեղորայքային (հորմոնալ թերապիա) :
Կանանց, որոնց մոտ ախտորոշվել է արգանդի միոմա, խորհուրդ է տրվում անցնել գինեկոլոգիական խորհրդատվություն, հետագա հսկողության բուժման համար ։
Ներարգանդային պղնձե կամ ոչ հորմոնալ պարույրը (ՆԱՊ) ` T- աձև, պլաստիկ նյութից պատրաստված փոքր ճկուն սարք է, որը տեղադրվում է կնոջ արգանդի խոռոճում:
Այն ունի բարձր հակաբեղմնավորիչ ազդեցություն : Պարույրի շուրջ ոլորված պղնձե մետաղալարն ` - առաջացնում է բորբոքային ռեակցիա, թողնելով սպերմայի վրա թունավոր ազդեցություն - սահմանափակում է սպերմատոզոիդների շարժունակությունը և վնասում նրանց, այդպիսով կանխելով ձվաբջջիջներին հասնելը - փոփոխում է արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիումը) և բեղմնավորված ձվաբջիջը չի կարողանում ներդրվել արգանդի պատին:
Ներարգանդային պարույրի առավելությունները` 1) Կանխում է հղիությունը տեղադրելուց հետո մինչև 10 տարի 2) Երկարաժամկետ է (մինչև 10 տարի ) և ունի ցածր ծախսատարություն 3) Հնարավոր է հեռացնել ցանկացած պահի 4) Հնարավոր է տեղադրել կրծքով կերակրման ժամանակ 5) Չի պարունակում կողմնակի ազդեցությունների ռիսկ 6) Չպաշտպանված սեռական հարաբերությունից հետո, կարող է տեղադրվել որպես արտակարգ հակաբեղմնավորիչ միջոց հինգ օրվա ընթացքում 7) ՆԱՊ-ի հակաբեղմնավորիչ ազդեցության արդյունավետությունը կազմում է 99 %։
Հակացուցումներ ` 1) Բարորակ գոյածություններ արգանդի խոռոճում (պոլիպ, միոմա ) 2) Փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ 3) Արգանդի կամ արգանդի պարանոցի քաղցկեղ 4) Առատ հեշտոցային արյունահոսություն 5) Ալերգիա ՆԱՊ –ի ցանկացած բաղադրիչի նկատմամբ 6) Վիլսոնի հիվանդություն ` գենետիկ հիվանդություն, որն ուղեկցվում է օրգանիզմում պղնձի կուտակումով Ռիսկեր ` 1. Հաստատված է , որ կանանց >1% կարող են հղիանալ առաջին տարվա ընթացքում (բեղմնավորման դեպքում մեծանում է արտարգանդային հղիություն ռիսկը ` >1%) : Եթե 100 կին օգտագորում է ՆԱՊ մեկ տարվա ընթացքում, ապա նրանից ավելի պակաս, քան 1 հոգին կարող է հղիանալ: 2. Ներարգանդային պարույրը չի
պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից (սեռավարակներ): 3. Հնարավոր է, որ ներարգանդային պարույրը ճիշտ դիրքից տեղաշարժվի, կամ ինքնաբերաբար դուրս ընկնի, եթե ` · երբեք հղի չեք եղել · դաշտանային ցիկլը առատ է և երկար · 25 տարեկանից փոքր եք · այն տեղադրվել է ծննդաբերությունից անմիջապես հետո:
Շաքարային գեստացիոն դիաբետ. կարևոր մի թեմա, որը շատ տարածված և ակտուալ խնդրիր է մեր օրերում ։ Իրականում բոլոր հղիներին գոնե մեկ անգամ պարտադիր ստուգում են արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշը։
Գոյություն ունի շաքարային դիաբետի տեսակ, որն առաջանում է միմիայն հղիության ժամանակ։ Այդպես էլ կոչվում է՝ հղիության գեստացիոն դիաբետ։ Արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշը որոշվում է հաշվառման կանգնելիս, Ձեր մանկաբարձ-գինեկոլոգի հետ այցի ժամանակ ։
Գլյուկոզայիի ցուցանիշի նորման հղիների և ոչ հղիների համար տարբերվում է, ինչպես նաև այդ թիվը տարբեր է մազանոթային/մատից վերցված/ և երակային արյան մեջ ։ Հղիներին պետք է որոշել երակային արյան մեջ և նորման հղիների համար, քաղցած, երակային արյան մեջ պետք է լինի՝ 5.1 մմոլ/լ ր ցածր ։ Հղիության ցանկացած ժամկետում եթե սոված ժամանակ, արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշը 5.1 մմոլ/լ և ավել է, այն բավարար է հղիության դիաբետ ախտորոշումը դնելու համար ։
Գեստացիոն դիաբետի վաղ ախտորոշումը կենսական կարևոր նշանակությւոն ունի մոր և պտղի կյանքի համար և կանխում է բարդությունների առաջացումը ։ Սովորաբար հղին կարող է ոչ մի գանգատ չունենալ, հատկապես երբ գլյուկոզայի թիվը այդքան էլ բարձր չի լինում ։
Եթե մինչև 24 շաբաթական գլյուկոզի ցուցանիշը եղել է նորմայի սահմաններում, ապա 24-28 շաբաթականում բոլոր հղիներին պետք է կատարվի է գյուկոզ տոլեարանտության թեստ (GTT)։
Նպատակը մեկն է ՝ Այդ թեստը մեր կենտրոնում կատարվում է անկախ գանգատներից բոլոր հղիներին։ Կան նախապայմաններ, որոնք պարտադիր պետք է պահվեն մինչև թեստի օրը/առնվազն երեք օր/, որպեսզի թեստի արդյունքները ճշգրիտ լինեն, հետևաբար և հղիության վարումը ։
Թեստի օրը հղիին կատարվում է երակային արյան նմուշառում երկու անգամ՝
1. Առաջինը վերցվում է քաղցած վիճակում, այնուհետև հղին խմում է շաքարաջուր / 75 գ չոր գլյուկոզ+ 200մլ ջուր / 5-7 ր ընթացքում ։
2. Երկրորդ անգամը արյան լաբորատոր հետազոտությունը վերցվում է հեղուկը խմելուց մեկ ժամ հետո ։
Գլյուկոզ տոլերանտության թեստը (GTT) նախատեսված է արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշի եռակի որոշման համար ՝ մինչ քաղցած ժամանակ և շաքարային ծանրաբեռնվածությունից հետո ։
Ինչու՞ է այն կիրառվում ։ Այն շատ կարևոր և պարտադիր մեթոդ է ամբողջ աշխարհում, որը ցավոք Հայաստանում գրեթե չի կիրառվում կամ կիրառվում է ոչ ճիշտ տարբերակով ։ Այն հիմնականում կիրառվում է հղիության ընթացքում ՝ գեստացիոն ( հղիության ) դիաբետի վաղ հայտնաբերման կամ ժխտման նպատակով ։
Ինչպե՞ս բոլորս գիտենք, գոյություն ունի շաքարային դիաբետի տեսակ, որն առաջանում է միմիայն հղիության ժամանակ և կոչվում՝ հղիության գեստացիոն դիաբետ։ Գեստացիոն դիաբետի վաղ ախտորոշումը կենսական կարևոր նշանակություն ունի մոր և պտղի կյանքի համար, կանխելով հնարավոր բարդությունների առաջացումը ։
Ինչպե՞ս է այն կատարվում ։ Թեստի օրը հղիին կատարվում է երակային արյան նմուշառում 3 անգամ՝
1. առաջին նմուշառումը վերցվում է քաղցած վիճակում, այնուհետև հղին խմում է շաքարաջուր / 75 գ չոր գլյուկոզա + 200 մլ ջուր ( 5-7ր ընթացքում ) ։
2. Երկրորդ անգամ արյան լաբորատոր հետազոտությունը վերցվում է հեղուկը խմելուց 1 ժամ հետո ։
3. Երրորդ անգամ արյան լաբորատոր հետազոտությունը վերցվում է հեղուկը խմելուց 2 ժամ հետո ։
Ե՞րբ է այն կատարվում ։
Եթե մինչև 24 շաբաթական գլյուկոզայի ցուցանիշը եղել է նորմայի սահմաններում, ապա 24-28 շաբաթականում բոլոր հղիներին պետք է կատարվի այդ թեստը ։
Ինչպե՞ս նախապատրաստվել ։
1. Թեստից առաջ 8 ժամ շուտ անհրաժեշտ է ոչինչ չուտել և չխմել ։
2. Ցանկալի է անցնել առավոտյան ։
3. Թեստի նախորդող օրերին անհրաժեշտ է նորմալ սնվել, չսահմանափակել սննդակարգը :
Գլյուկոզայի ցուցանիշի նորման հղիների և ոչ հղիների համար տարբերվում է, ինչպես նաև այդ թիվը տարբեր է մազանոթային/մատից վերցված/ և երակային արյան մեջ ։
Հղիներին պետք է որոշել երակային արյան մեջ և նորման քաղցած վիճակում երակային արյան մեջ պետք է լինի՝ 5.1 մմոլ/լ-ից ցածր ։
Այդ թեստը մեր կենտրոնում կատարվում է անկախ գանգատներից բոլոր հղիներին։
Հղիությունն և ծննդաբերությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում հիանալի և, միևնույն Ժամանակ լուրջ ու կարևոր փուլ է, որը պահանջում է առավելագույն ուշադրություն, խնամք, հետևողականություն և անհատական վերաբերմունք: Հղիությունը կնոջ oրգանիզմի համար մեծ մարտահրավեր է, որը հրաշքի պայծառ սպասումով ապագա մայրիկին պարգևում է աներևակայելի գեղեցկություն և բերկրանք: Այս կարևորագույն էտապի ընթացքը մեծապես կախված է հղիության և ծննդաբերության գրագետ ու ճիշտ կազմակերպումից: Ինչու՞ հաշվառվել հենց մեր կլինիկայում: Մեր կենտրոնի առավելություններն են`
1) միջավայր, որը իր տեսակով ամբողջապես տարբերվում է կարծրատիպային բժշկական կենտրոն հասկացությունից ։ 2) Անհատական մոտեցում յուրաքանչյուր հղիի նկատմամբ ։ 3) Առաջատար մանկաբարձ-գինեկոլոգների կողմից հղիության ընթացքի կազմակերպում և վերահսկում ։ 4) Նեղ մասնագետների խորհրդատվություն ։ 5) Հղիության ուղեցույցային վարում ըստ ժամանակակից արարողակարգի։ 6) Նորագույն սարքավորումների միջոցով հետազոտությունների իրականացում ։ 7) Կլինիկայում անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների իրականացում ։
8) Հետազոտությունների ընթացքում զուգընկերոջ ներկայության հնարավորոթյուն ։ 9) 9 ամիսների ընթացքում հղիության նորմալ ընթացքի դեպքում հաճախում միայն կլինիկա ։
10) ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական հարմարավետություն և հանգստություն ։ 11) Հերթերի բացակայություն ։ 12) Ժամանակի և էներգիայի խնայում ։ 13) Կլինիկան գտնվում է քաղաքի կենտրոնում և ունի ստորգետնյա ավտոկայանատեղի ։ 14) Հոգեբանական աջակցություն և ծննդաբերության նախապատրաստում : Ե՞րբ է ամենաօպտիմալ ժամկետը հաշվառման կանգնելու համար : Մեր կենտրոնում Դուք կանգնում եք հաշվառման առաջին կոմբինացված սկրինիգային հետազոտությունից ( կատարվում է 12-14 շաբաթականում) հետո :
Հղիության վարման պլան ըստ եռամսյակների `
1-ին եռամսյակ `
Հետազոտություններ մինչև հղիության 14 շաբաթ. 1. ՈՒլտրաձայնային հետազոտություն 6-8 շաբաթում: Նպատակները` համոզվելու համար, որ հղիությունը զարգացող է: Համոզվելու համար, որ հղիությունը արգանդի խոռոչում է: 2. Արյան բիոքիմիական անալիզ` հղիության հորմոնների (PAPP-A free β-HCG) լաբորատոր որոշում 11 շաբաթականում : 3. Առաջին կոմբինացված սկրինինգային ուլտրաձայնային հետազոտություն Astraia ծրագրով 12-14 շաբաթում, քրոմոսոմային հիվանդությունների հայտնաբերում/ժխտում, արատների հայտնաբերում/ժխտում ։ 4. 3D/4D լուսանկարների տրամադրում ։ 5. Ամբողջական լաբորատոր հետազոտություններ ։ 2-րդ եռամսյակ`
Հետազոտություններ 15-18 շաբաթում. 1. Թերապևտի խորհրդատվություն ։ 2. Հղիի ԷՍԳ (Էլեկտրասրտագրություն, ЭКГ) ։ 3. Մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն ։ 4. ՈՒՁՀ-յան միջոցով պտղի աճի ու զարգացման գնահատում ։
Հետազոտություններ 21-24 շաբաթում. 1. երկրորդ եռամսյակի սքրինինգային ՈՒՁՀ ։ 2. նեյրոսոնոգրաֆիա (ուղեղի մանրակրկիտ հետազոտություն) ։ 3. օրգանոգենեզ (պտղի օրգանների հետազոտություն) ։ 4. մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն ։
Հետազոտություններ 26-28 շաբաթում. 1. պտղի նեյրոսոնոգրաֆիա (ուղեղի մանրակրկիտ հետազոտություն և անոմալիաների ժխտում/հայտնաբերում ) ։ 2. էխոկարդիոգրաֆիա ( սրտի հետազոտություն և անոմալիաների ժխտում/հայտնաբերում) ։ 3. օրգանոգենեզ (ստամոքսի , երիկամների , միզապարկի և 4 վերջույթների հետազոտություն և նորմալ զարգացման ախտորոշում ) ։ 4. դոպլեր հետազոտություն, որի ընթացքում ստուգվում է արյան հոսքը պտղի և մոր միջև, չափելով ընկերքի և պտղի անոթներում արյան հոսքի արագությունը ։ 5. 3D և 4D – լուսանկարի տրամադրում ( դիրքով պայմանավորված) ։ Հղիության 3-րդ եռամսյակ`
Հետազոտություններ 29-40 շաբաթում.
Հետազոտություններ 30 –րդ շաբաթում.
1. 2-րդ ամբողջական լաբորատոր հետազոտություններ ։ 1. Անաշխատունակության թերթիկի տրամադրում (бюллетень) ։ 2. ԿՏԳ ։ 3. մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն ։
Հետազոտություններ 32-36 շաբաթում.
1. ԿՏԳ (կարդիոտոկոգրաֆիա) 2 շաբաթը մեկ անգամ ։
2. 36 շաբաթում` վերջին ՈՒՁՀ լաբորատոր հետազոտություններ ԱԸՀ, ՄԸՀ ։
Հետազոտություններ 37-40 շաբաթում. 1. ԿՏԳ (կարդիոտոկոգրաֆիա) շաբաթը մեկ անգամ ։
2. Հոգեբանական աջակցություն և ծննդաբերության նախապատրաստում ։
Ի՞նչ է մայրության դպրոցը։
Մայրության դպրոց հասկացությունը տարածված է ամբողջ աշխարհում, և որպես կանոն բոլոր ապագա մայրիկները հղիության ընթացքում պարտադիր պետք է անցնեն այն։ Երբ կինն իմանում է հղիության մասին, բացի ուրախությունից հաճախ իր մեջ արթնանում է նաև որոշակի վախի, լարվածության զգացում։ Մայրության դպրոցի դասընթացներն ապագա մայրիկներին օգնում են լիարժեք վայելել հղիության 9 ամիսները` տալով անհրաժեշտ, ճիշտ և կարևոր գիտելիքներ։ Այն, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր հղի կնոջը:
Մայրության դպրոցը բաղկացած է երկու դասընթացից ՝
1)Առաջին դասընթացի ընթացքում քննարկվելու են հղիության առաջին և երկրորդ եռամսյակների կարևոր թեմաները. - Ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ են կատարվում կնոջ օրգանիզմում հղիության ընթացքում։ - Արդյո՞ք հղիության ընթացքում անհրաժեշտ է վիտամինների ընդունումը: - Ի՞նչպիսի սնունդ է կարելի կանանց հղիության ընթացքում և ո՞ր տեսակի սննդից պետք է խուսափել։ - Որքա՞ն է քաշի ավելացման միջին ցուցանիշը հղիության ընթացքում։ - Արդյո՞ք կարելի է զբաղվել սպորտով հղիության ընթացքում ։
Արդյո՞ք կարելի է ապրել սեռական կյանքով հղիության ընթացքում ։ - Ինչպե՞ս պայքարել հղիության ընթացքում առաջացող սպիտակ զոլերի, մաշկի պիգմենտացիայի դեմ։ - Արդյո՞ք կարելի է ճանապարհորդել հղիության ընթացքում։ - Արտաքին տեսքի խնամքի քննարկում (գելլաք, մազերի ներկում, մազահեռացում, դիմահարադարում և այլ կոսմետիկ միջամտություններ)։
2) Երկրորդ դասընթացի ընթացքում քննարկվելու են հղիության երրորդ եռամսյակի կարևոր թեմաները ՝ - Ինչպե՞ս նախապատրաստվել ծննդաբերությանը: - Ծննդաբերության սկիզբ. ինչպե՞ս ճիշտ
գնահատել իրավիճակը: - Ին՞չ է անհրաժեշտ վերցնել ծննդատուն: - Ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ: - Ծննդաբերության եղանակների քննարկում՝ բնական ճանապարհ և վիրահատական միջամտություն : - Ծննդաբերության ընթացքի և հնարավոր բարդությունների քննարկում: - Ծննդաբերության ցավազրկման եղանակների քննարկում: - Ինչպե՞ս ճիշտ կերակրել կրծքով: - Ինչպե՞ս խնամել նորածնին: - Ինչպե՞ս ճիշտ հարմարվել հետծննդաբերական շրջանին:


